OUR COMPANY
Bring Your Ideas to Life
Everything that you dreamed of can be brought to life exactly at the moment when you decide to win.
Հաջողության համը
«Անի Կաթնամթերք»-ի հետ 2026 թվականի դեկտեմբերը լինելու է ավելի համեղ, ավելի տոնական ու լի անակնկալներով։

Մենք վերադառնում ենք նոր, մե՜ծ խաղարկությամբ․ մեկ ամբողջ ամիս «Անի» թթվասերը կարող է դառնալ ոչ միայն ձեր սիրելի ուտեստների անբաժան մասնիկը, այլև հաճելի անակնկալների ու նվերների սկիզբը։

Խաղարկվելու է ավելի քան 100 կենցաղային տեխնիկա՝

  • Smart հեռուստացույց — [ ]
  • Սառնարան — [ ]
  • Լվացքի մեքենա — [ ]
  • Միկրոալիքային վառարանն — [ ]
  • Էլեկտրական սրճեփ — [ ]
Ինչպե՞ս մասնակցել․
  1. Գնի՛ր «Անի կաթնամթերք»-ի 400գ թթվասերը։
  2. Սկանավորի՛ր փաթեթավորման վրա նշված QR կոդը և անցի՛ր «Անի կաթնամթերք»-ի պաշտոնական կայք։
  3. Անպայման ծանոթացի՛ր խաղարկության պայմաններին և դրույթներին, այնուհետև ներքևում նշված հղումով անցի՛ր խաղարկության Telegram բոտ։
  4. Հետևի՛ր Telegram բոտի հրահանգներին, նույնականացվի՛ր և ուղարկի՛ր փաթեթավորման վրա նշված անհատական կոդը։
Խաղարկությունն անցկացվելու է երեք փուլով․
  • Դեկտեմբերի 1–10 ՝ խաղարկվելու է 35 նվեր
  • Դեկտեմբերի 11–20 ՝ խաղարկվելու է 35 նվեր
  • Դեկտեմբերի 21–30 ՝ խաղարկվելու է 30 նվեր
Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ «Անի կաթնամթերք»-ի պաշտոնական Facebook-յան էջի ուղիղ եթերի ընթացքում։ Յուրաքանչյուր փուլի ուղիղ եթերի օրն ու ժամը նախապես կհայտարարվեն մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներում։

ԿԱՐԵՎՈՐ է՝
Յուրաքանչյուր փուլի համար կոդը պետք է գրանցել հենց այդ փուլի ընթացքում։
Հաղթելու դեպքում մրցանակը ստանալու համար հաղթող կոդով օգտագործված տարայի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության՝ ՊԱՐՏԱԴԻՐ Է։

Նաև մասնակիցը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և այն հեռախոսահամարը, որով գրանցվել է Telegram-ում՝ խաղարկությանը մասնակցելու նպատակով։

Անչափահասների մասնակցության և հաղթելու դեպքում մրցանակը տրվելու է միայն չափահաս խնամակալին։

Խաղարկության ողջ մանրամասները կարող եք տեսնել այստեղ`Պայմաններ և դրույթներ։

Մասնակցե՛ք խաղարկությանը, վայելե՛ք մեր որակյալ արտադրանքները և աց մի՛ թողեք Ձեր երազանքի մրցանակը ստանալու բացառիկ հնարավորությունը: