Ներածական մասՍույն Ընդհանուր դրույթները և Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Թամարա և Անի» ՍՊԸ-ի (այսուհետ «Անի Կաթնամթերք») կողմից «Հաջողության համը» անվանումը կրող վաճառքների խթանմանն ուղղված խաղարկությունից (այսուհետ՝ «Խաղարկություն») օգտվելու ընդհանուր դրույթներն ու կանոնները:
1.Սահմանումներ1.1. Խաղարկություն`հստակ հերթականությամբ և սույն «Պայմաններով» նկարագրված գործողություններ, որոնց արդյունքում մասնակիցը նույնականացվում է և հնարավորություն է ստանում մասնակցելու Facebook-յան ուղիղ եթերում կայանալիք խաղարկությանը և շահելու խաղարկվող 100 նվերներից որևէ մեկը:
1.2. Խաղարկության կազմակերպիչ` «Թամարա և Անի» ՍՊԸ։
1.3. Մասնակից` 18 տարին լրացած անձ, ով ճշտությամբ կկատարի սույն «Պայմաններով» նախատեսված բոլոր գործողությունները և հնարավորություն կունենա շահելու ներկայացված Մրցանակներից որևէ մեկը, իսկ շահելու դեպքում պարտավորվում է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
1․4․ Մրցանակ`
- հատ Smart TV (հեռուստացույց)
- հատ սառնարան
- հատ լվացքի մեքենա
- հատ միկրոալիքային վառարան
- հատ սրճեփ։
1․5․ Կոդ կամ մեկանգամյա կոդ` «Անի Կաթնամթերք»-ի 400 գրամանոց թթվասերի փաթեթավորման վրա փակցված անհատական կոդ։
1.6. Հարթակ կամ բոտ` տելեգրամ հարթակ կամ բոտ, որի միջոցով մասնակիցն ուղարկում է կոդը և ստանում պատասխան։
1.7. Խաղարկության միջոցառում` նախապես հայտարարված սոցիալական մեդիա հարթակներում ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ մասնակիցների կողմից ուղարկված կոդերից պատահականության սկզբունքով կառանձնացվեն հաղթող կոդերը։
2․Խաղարկություն2․1. Խաղարկության անցկացման ժամանակահատվածը և փուլերը
Խաղարկությունն անցկացվում է երեք փուլով՝ հետևյալ ժամանակահատվածներում․
- Առաջին փուլ՝ դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ։ Խաղարկվում է 35 մրցանակ։
- Երկրորդ փուլ՝ դեկտեմբերի 11-ից դեկտեմբերի 20-ը ներառյալ։ Խաղարկվում է 35 մրցանակ։
- Երրորդ փուլ՝ դեկտեմբերի 21-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Խաղարկվում է 30 մրցանակ։
Յուրաքանչյուր փուլի հաղթողների ընտրությունը կկատարվի պատահականության սկզբունքով՝ «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական Facebook-յան էջում կազմակերպվող ուղիղ եթերի ընթացքում։
Յուրաքանչյուր փուլի ամփոփման և ուղիղ եթերի անցկացման օրը և ժամը նախապես կհայտարարվեն «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական հաղորդակցման հարթակներում։
Յուրաքանչյուր փուլի շրջանակում մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան անհատական կոդը գրանցել տվյալ փուլի համար սահմանված ժամանակահատվածում։
2.1.1Սույն խաղարկությունը նախատեսված է միայն 18 տարին լրացած անձանց համար, ովքեր տրամադրել են իրենց անձնական տվյալները և ցանկություն են հայտնել խաղարկության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Խաղարկությունից օգտվելու համար անհրաժեշտ է կարդալ և ընդունել մասնակցության պայմանները: Հակառակ դեպքում անձը չունի իրավունք մասնակցելու Խաղարկությանը:
2․2. Խաղարկությանը մասնակցելու կանոններ`
2.2.1. Գնել մոտակա խանութներից կամ սուպերմարկետներից «Անի Կաթնամթերք»-ի թթվասեր (400գ), որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է կայքում։
2.2.2. «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական էջերում տարածվող հղումների, QR կոդերի և ցուցումների միջոցով մուտք գործել տելեգրամ բոտ, նույնականացվել բոտում՝ տրամադրելով անհատական տվյալներ՝ Անուն ազգանուն,Հեռախոսահամար, մուտք գործելուց հետո տրամադրել «Անի Կաթնամթերք»-ի գնված և վերը նշված ապրանքի վրա փակցված անհատական կոդը:
2.2.3.
ԱՊՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ ՄԻՆՉԵՎ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ,
2.2.4. Հաղթելու դեպքում անձնագրով և հեռախոսահամարով, որով մասնակցել է խաղարկությանը, ինչպես նաև պարտադիր տվյալ անհատական կոդով արտադրանքի օգտագործված տարայով ներկայանալ «Անի կաթնամթերք»-ի գործարան:
2․2․4․1․ Եթե հաղթողը անչափահաս է, ապա մրցանակը հանձնվելու է հաղթողի խնամակալին` համապատասխան խնամակալությունը հաստատող փասթաթղթի առկայության պայմանով:
Մեկ անձը կարող է խաղարկությանը մասնակցել խելամիտ քանակի կոդերով (մասնակցության տվյալ ձևը կվերահսկվի ընկերության կողմից, և պայմաններին չհամապատախանելու դեպքում ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել խաղարկության մասնակցությունը)։ԿԱՐԵՎՈՐ Է: Կազմակերպիչը կարող է ընթացիկ ստուգման նպատակով ընտրողաբար որոշակի մասնակիցներից հետադարձ կապի միջոցով պահանջել արտադրանքի լուսանկար, լրացուցիչ տվյալ և հնարավոր զեղծարարության կասկածի դեպքում միակողմանի արգելափակել մասնակցին տվյալ խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից:ՊԱՐՏԱԴԻՐ Է: Մրցանակը ստանալու համար օգտագործված տարայի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության կոդի ինքնակպչունով պարտադիր է:
ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ շահումը փոխանցել, վաճառել կամ նվիրել 3-րդ անձանց։2․3. Խաղարկության հաղթողը ընտրվելու է պատահականության սկզբունքով ՝ «Անի Կաթնամթերք»-ի Facebook-յան էջում ուղիղ միացման միջոցով, որի մասին նախապես կհաղորդվի պոշտոնական սոցիալական մեդիա-հարթակներում`
FacebookInstagramYoutubeWebTikTok2․4. Խաղարկության ամփոփման համար, ըստ անհրաժեշտության, ընկերությունը կարող է իրականացնել լրացուցիչ ճշգրտումներ՝ անձի հաստատում, պրոդուկտի լուսանկարի հարցում, հեռախոսահամարի վերահաստատում:
3․Խաղարկության դադարեցումը3.1.Ցանկացած մասնակից ցանկացած ժամանակ կարող է և իրավասու է դադարեցնել իր մասնակցությունը խաղարկությանը: Խաղարկության մասնակցությունը դադարեցնելու համար Դուք կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել
[email protected] էլ. փոստի հասցեին, ինչպես նաև Հարթակում լատինատառ ուղարկել stop կամ unsubscribe բառերը:
4․Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն4․1. Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք, հանդիսանում եք կաթնամթերքի սպառող և խաղարկության մասնակից: Դուք հասկանում և ընդունում եք Ձեր անձնական տվյալների մշակման՝ սույն Պայմաններով նախատեսված դրույթներն ու նպատակները, ինչպես նաև այն, որ դրանց մշակումը հիմք չի հանդիսանում Ձեզ որևէ վարձատրություն կամ հատուցում վճարելու համար:
Ընկերությունը պահպանում է սպառողների տվյալների գաղտնիությունը և պատշաճ միջոցներ է ձեռնարկում Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները պաշտպանելու համար: Խաղարկությանը մասնակցելու պայմաններում նկարագրված են, թե ինչպիսի անձնական տվյալներ ենք մենք ստանում, ինչպես ենք դրանք օգտագործում, ում ենք դրանք տրամադրում: Այստեղ նշվում է նաև, որ Դուք համաձայն եք, որ Ընկերությունը մշակի ձեր անձնական տվյալները, ինչպես նաև նկարագրվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:
Խաղարկության մասնակցության պայմանները չընդունելու դեպքում, Դուք չեք կարող ստանալ մրցանակը:
4.2. Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը կօգտագործի և կմշակի Ձեր անձնական տվյալները Բոտից օգտվելու պայմաններին համապատասխան և կկատարի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ: Դուք հաստատում եք, որ Ձեր բոլոր անձնական տվյալները հուսալի են և ճշգրիտ: Դուք լիովին հասկանում եք, որ պատասխանատվություն եք կրում Ընկերությանը ոչ ճշգրիտ անձնական տվյալներ տրամադրելու համար:
4.3. Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք հատատում եք, որ Ձեր կամքով և անվճար Ընկերությանը տրամադրում եք համաձայնություն, որ Ձեր անձնական տվյալները (այդ թվում` անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը, որի վերաբերյալ տվել եք համաձայնություն) մշակվեն Ընկերության տվյալների բազայում, այդ թվում` հավաքվեն, գրանցվեն, ներառվեն, պահպանվեն, թարմացվեն, օգտագործվեն և տարածվեն, ջնջվեն անձնական տվյալների բազայից, ինչպես նաև օգտագործվեն գովազդային թիրախավորման նպատակով: Ինչպես նաև համաձայնում եք չանձնավորված տվյալների տրամադրմանը գովազդային և թիրախային այլ գործիքներին։Անձնական տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով`
4.3.1. Խաղարկության մասնակցությունը հաստատելու համար,
4.3.2. Շուկայի կամ ապրանքի ու ծառայություններից օգտվելու, կամ հարակից հետազոտություններ իրականացնելու նպատակով,
4.3.3. Սպառողների փորձի բարելավելմանն ուղղված գործողությունների նպատակով,
4.3.4. Ապրանքների ու ծառայությունների բարելավման, սպառողներին ավելի լավ հասկանալու նպատակով իրականացվող գործողությունների համար:
4.4. Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք իրավունք եք տալիս մշակել Ձեր անձնական տվյալները նշված նպատակներով: Որպես անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք իրավունք ունեք`
4.4.1. Ծանոթանալ Ընկերության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին,
4.4.2. Պահանջել ուղղել, թարմացնել և ոչնչացնել Ձեր անձնական տվյալները` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,
4.4.3. Հետ կանչել անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը՝ Հարթակից օգտվելու պայմաններով սահմանված ընթացակարգի համաձայն,
4.4.4. Պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,
4.4.5. Իրականացնել Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործողություններ:
4.5. Անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը հետ կանչելու դեպքում Ընկերությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի խաղարկության մասնակցությունը և Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնելու, Ընկերության տվյալների բազայից` 5 աշխատանքային օրվա ընթացքում ջնջելու ուղղությամբ: Ձեր անձնական տվյալների մշակմանն առնչվող հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել
[email protected] էլ. փոստի հասցեին։
4.6. Խաղարկության հաղթողների մրցանակների հանձնման գործընթացը կարող է լուսանկարվել և/կամ տեսանկարահանվել։ Լուսանկարներն ու տեսանյութերը կարող են հրապարակվել «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական սոցիալական մեդիա-հարթակներում և այլ հաղորդակցման միջոցներում՝ խաղարկության արդյունքները ներկայացնելու և ընկերության հաղորդակցման նպատակներով՝ հաղթողի համապատասխան համաձայնության առկայության դեպքում։
Լուսանկարների և տեսանյութերի հրապարակման պայմանները, ինչպես նաև դրանցում պատկերված անձանց անձնական տվյալների մշակումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
5․Փոփոխություններ սույն պայմաններումԸնկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ ամբողջովին կամ մասամբ փոփոխել բոտից օգտվելու պայմանները՝ դրա մասին տեղեկացնելով բոտից օգտվողներին։
6․ Մրցանակի ստացումՄրցանակի ստացման համար անհրաժեշտ է ներկայանալ ընկերության կողմից նախապես նշված հասցե՝ անձը հաստատող փաստաթղթով, խաղարկության կոդը ներկայացնող բոտում վավերականացված հեռախոսահամարով և «Անի Կաթնամթերք»-ի խաղարկության մասնակցության հաստատման ապրանքատեսակի տարայով` առանց ֆիզիկական ներգործության ինքնակպչուն կոդով: Մրցանակի հանձնման գործընթացը կարող է լուսանկարվել և/կամ տեսանկարահանվել՝ սույն Պայմանների 4.6 կետով սահմանված կարգով:
Պայմաններին չհամապատասխանելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել և չտրամադրել մրցանակը։7․Եզրափակիչ դրույթներ7.1 Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում մասնակցի համար արգելափակել խաղարկության մասնակցությունը եթե`
7.1.1. Դուք այլևս չեք բավարարում Խաղարկության պահանջներին,
7.1.2. Ձեր կողմից տրամադրվել են սխալ կամ ոչ ճշգրիտ անձնական տվյալներ,
7.1.3. Դուք դիմել եք մեզ խաղարկության Ձեր հասանելիությունը դադարեցնելու հարցումով,
7.1.4. Դուք փորձել եք անհատականացված կոդ տրամադրել՝ Ընկերության տվյալների բազայում չներառված կոդերի ցանկից:
7.1.5. Խարդախության, տեխնիկական միջոցներով ներթափանցման կամ դրանց դիտարկման դեպքում
7.1.6. Ցանկացած այլ դեպքում՝ Ընկերության միակողմանի որոշմամբ։
Կազմակերպիչ ընկերություն՝«Թամարա և Անի» ՍՊԸ,
Գրանցման հասցե՝ ՀՀ, Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս 10/9,
Գործունեության հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փող․ N 157:
email:
[email protected]web:
https://www.ani.am/