ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ANI Product-ը հիմնադրվել է 2003 թվականին՝ տեղական շուկային բարձրորակ կաթնամթերք առաջարկելու և ոլորտի առաջատարներից մեկը դառնալու նպատակով: Տարիների կայուն աշխատանքի, խոշոր ներդրումների և սրտացավ թիմի շնորհիվ՝ փոքր արտադրամասը դարձավ հզոր և ժամանակակից գործարան: Այսօր մեր արտադրությունն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներով և ավտոմատացված հոսքագծերով:

ԳՈՐԾԱՐԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Արտադրամասի ստեղծումից տարիներ անց կառուցեցինք մեր 3հա մեծությամբ գործարանը՝ հագեցած բարձրակարգ տեխնոլոգիաներով, ժամանակակից սարքավորումներով և եվրոպական չափանիշներին համապատասխան։


Արտադրանքի որակն ու անվտանգությունը երաշխավորված են ISO 22000 ստանդարտով և վերահսկվում են սեփական լաբորատորիայի կողմից։

Մեր փորձառու մասնագետներն իրականացնում են տեխնոլոգիական ողջ գործընթացի ճշգրիտ վերլուծություն երկու ստորաբաժանումներում․


Մանրէաբանական ստորաբաժանումը վերահսկում է հումքի, պատրաստի արտադրանքի և միջավայրի (ջուր, օդ, սարքեր) սանիտարահիգիենիկ վիճակը։


Ֆիզիկա-քիմիական ստորաբաժանումն իրականացնում է հումքի և արտադրանքի որակական ցուցանիշների (համ, հոտ, յուղայնություն, թթվայնություն և այլն) բազմափուլ ստուգում։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
  • Գործարանի վերափոխում և թարմացում
    Արտադրական տարածքների և գործարանի լայնամասշտաբ վերանորոգման ու արդիականացման փուլ։
    2026
  • Նորարարություն կաթնամթերքի արտադրությունում
    • Թերմոստատային յոգուրտների նորացված շարքի թողարկում։
    • Հունական յոգուրտների տեսականու արտադրություն։
    2025
  • Նորագույն տեխնոլոգիաների ներմուծում
    Արևային վահանակների տեղադրում՝ արտադրական էներգաարդյունավետությունը բարձրացնելու և «կանաչ» էներգիային անցնելու նպատակով։
    2022
  • Կաթնամթերքի տեսականու ընդլայնում
    «ԱՆԻ» պաղպաղակների նոր, թարմացված շարքի արտադրություն։
    2021
  • Ընկերության վերաբրենդավորում
    Բրենդի թարմացում և ռազմավարական վերադիրքավորում։
    2019
  • Արտադրատեսականու ընդլայնում
    Ընկերության կոմից «Juicinad» լիմոնադների արտադրության մեկնարկ։
    2013
  • Գործարանի հիմնում և ընդլայնում
    «ԱՆԻ Պրոդուկտ» ընկերության հիմնական գործարանի կառուցում և արտադրական հզորությունների ավելացում։
    2009
  • Ընկերության Հիմնադրում
    Ընկերության պաշտոնական հիմնադրում և գործունեության մեկնարկ։
    2003
  • ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
    Մենք հավատում ենք, որ որակը ոչ միայն չափանիշ է, այլ վերաբերմունք՝ արտահայտված յուրաքանչյուր արտադրանքի մեջ։ Մեր նպատակը մարդկանց ամենօրյա ընտրությունը դարձնել վստահելի և իսկապես հաճելի։
  • ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
    Մեր արժեքների հիմքում անզիջում որակն է, պատասխանատվությունն ու վստահությունը մարդկանց հանդեպ։ «ANI PRODUCT»-ը մշտապես ձգտում է բարձրագույն արդյունքի՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։