
Քամած մածուն
Ամենալայն սպառում ունեցող կաթնաթթվային մթերքի` մածունի տարատեսակներից է քամած մածունը: Քամած մածունն իր յուրօրինակ տեղն է զբաղեցնում ցանկացած հայ ընտանիքի ճաշասեղանին: Այն մատուցվում է առանց որևէ հավելումի, սակայն շատ սիրված ու տարածված են նաև դրանից ստացված աղցանները՝ մանրացված ընկույզի, կանաչիների, համեմուքի հետ։ Այն նաև հետաքրքիր ու նուրբ համ է տալիս բանջարեղենային աղցաններին։
Ինչպես բոլոր կաթնաթթվային մթերքները, քամած մածունը ևս դրա կան ազդեցություն ունի աղեստամոքսային համակարգի վրա և կարգավորում է օրգանիզմի միկրոֆլորան:
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ այսօր, ինչպես բոլոր կաթնամթերքները, քամած մածուն ևս կարելի է գնել տարվա բոլոր եղանակներին։ «ANI PRODUCT»-ը հոգ է տանում, որ իր սպառողների համար թարմ ու առողջարար կաթնամթերքը հասանելի լինի ամեն օր։

Մածուն քամած 10%
100 գրամ պարունակում է․
- յուղ՝ 10%
- սպիտակուցներ՝ 10%
- ածխաջրեր՝ 2,6%
- կաթնաթթվային մանրէները՝ 1գ≥107 ԳԱՄ
- կալորիականությունը՝ 140կկալ/582կՋ
Քաշը՝ 400գ±3%
Բաղադրությունը՝ մածուն 3,2% (կովի անարատ կաթ,
չոր յուղազրկված կաթ, կովի յուղազրկված կաթ,
մածունի մակարդ (թերմոֆիլ կաթնաթթվային
ստրեպտոկոկերի և լակտոկոկերի խառնուրդ):