Թան
Թանը լայն տարածում ունի Կովկասի լեռնային շրջանների բնակիչների և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ, որտեղ ավանդաբար արտադրվում է մածուն: Թանի մասին խոսելիս կարելի է նրան վերագրել բոլոր այն դրական հատկանիշները, որոնք կան մածունի մասին։ Այն պարունակում է բնական միկրոօրգանիզմների յուրօրինակ կոմբինացիա, որն ունի բիոքիմիական բարձր ակտիվություն: Լավացնում է նյութափոխանակությունը, ակտիվորեն նպաստում է քաշի նվազեցմանը։
Այս զովացուցիչ ու կազդուրիչ հեղուկն այնքան սիրված է մեր ժողովրդի կողմից, որ այն նաև ասացվածքների մեջ է հայտնի՝ «Թթու թան չի, ամեն մարդու բան չի», «Փորձած թանն անփորձ մածունի հետ չես փոխի»։
Թանը երկու եղանակով են ստանում՝ մածունը լավ հարելով ու ջուր ավելացնելով, և խնոցու մեջ կաթի սերը հարելով։ Հիմա խնոցու փոխարեն սարքավորումներն են կարագն ու թանն առանձնացնում, սակայն երկու եղանակով էլ շատ համեղ ու օգտակար թան է ստացվում։ Այն նաև շատ սիրելի սպասի, թանապուրի և մածնաբրդոշի հիմնական բաղադրիչն է։
Լավ թան ստանալու համար պետք է հմտորեն համադրել մածունն ու ջուրը, ըստ ճաշակի՝ նաև աղը։ «ANI PRODUCT»-ի թանն աչքի է ընկնում հենց այս հմտությամբ։ Բացի այդ՝ թան ստանալու համար օգտագործվում է մեր ընկերության անարատ կաթից ստացված մածունն ու էկոլոգիապես մաքուր աղբյուրի ջուրը։
Թան 1,5%
100 գրամը պարունակում է
- յուղ` 1,5%
- սպիտակուցներ` 2,4%
- ածխաջրեր` 2,0%
- կաթնաթթվային մանրէները` 1գ≥107ԳԱՄ
- կալորիականությունը՝ 31կկալ/129կՋ
Քաշը՝ 0,5լ±3%
Բաղադրություն՝ կովի անարատ կաթ, չոր յուղազրկված կաթ, կովի յուղազրկված կաթ, կերակրի աղ, մածունի մակարդ (թերմոֆիլ կաթնաթթվային ստրեպտոկոկերի և լակտոկոկերի խառնուրդ):