Գործարան
«ANI PRODUCT» ընկերության գործարանը կառուցվել է 2009 թվականին եվրոպական չափանիշներով և զբաղեցնում է 3 հեկտար տարածք: Այն համալրված է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և ունի կաթնամթերքի, կաթնաշոռի ու պաղպաղակի արտադրամասեր։ Արտադրամասերը համալրված են իտալական նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս վերամշակել օրական ավելի քան 20 տոննա կաթ և ապահովել արտադրանքի կայուն բարձր որակ: «ANI PRODUCT» ընկերության աշխատանքներում ներգրավված են բարձրակարգ մասնագետներ։ «ANI PRODUCT»-ի արտադրական ծավալների աճին զուգահեռ՝ ընկերության ղեկավարությունը 2013 թվականին ստեղծեց ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամաս։ Նոր մասնաճյուղը ևս հագեցած է եվրոպական և ռուսական արտադրության վերջին սերնդի հոսքագծերով: Այն իր արտադրական ծավալներով 8 աշխատանքային ժամում կարողանում է շշալցնել 120.000-130.000 շիշ՝ ինչպես ապակե, այնպես էլ՝ PET: Այսօր գործարանում արտադրվում են տարբեր համերի լիմոնդաներ՝ «Jucinad» ապրանքանիշով և շշլացվում է բնական աղբյուրի ջուր՝ «Կում-կում» ապրանքանիշով։ Առաջիկայում նախատեսվում է արտադրել նաև գազավորված ջուր։ «Jucinad»-ը ներկայացված է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանվում է նաև Ռուսաստան: Ռուսական շուկայում ճանաչելի դառնալու համար «Jucinad» ապրանքանիշը մասնակցել է «Prod Expo-2013» միջազգային ցուցահանդեսին և 150 անուն ըմպելիքների շարքից, ճանաչվել է առաջինը՝ արժանանալով ոսկե մեդալի: «Jucinad» և «Կում-կում» ապրանքանիշերի տեսականիներն արտահանվում են նաև Չինաստան։