Արժեքներ
«ANI PRODUCT»-ի զարգացման ռազմավարության հիմքում առանցքային տեղ է զբաղեցնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) քաղաքականությունը։ Արտադրանքի որակն ապահովելուց բացի՝ ընկերությունը հոգ է տանում նաև ռեսուրսների օպտիմալ օգտագործման և մաքուր միջավայրի համար։ Ընկերության համար շատ կարևոր է թե՛ սպառողների, թե՛ աշխատակիցների, թե՛ գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների անթերի կատարումը։ Բոլոր աշխատակիցներին միավորում են ընդհանուր գաղափարներն ու նպատակները, որոնց ձգտում է ընկերությունը՝ հավասարապես աջակցելով թիմի յուրաքանչյուր անդամին: Այստեղ աշխատակիցների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները՝ ներառելով նաև անվճար ճաշարան ու հանգստի գոտի։ Այս ամենը նպաստում է, որ ստեղծվի առողջ մթնոլորտ, որտեղ մարդիկ աշխատում են նվիրվածությամբ: Հենց սա է պատճառը, որ ընկերության առաջին աշխատակիցների հիմնական կորիզն առ այսօր աշխատում է գործարանում: