Առաքելություն
Մեր առաքելությունն է մեր սպռաողներին հնարավորություն ընձեռել վայելելու հայկական կաթնամթերքի յուրահատուկ համն ու որակը։ Կաթնամթերքը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ և շատ արժեքավոր սնունդ է: Որպես սպիտակուցների աղբյուր՝ այն կարևոր է բոլոր տարիքի մարդկանց համար՝ երեխաների, երիտասարդների ու տարեցների։ Որակյալ արտադրանք ունելու նպատակով «ANI PRODUCT»-ն օգտագործում է Արագածի լանջերի բարձրադիր ալպիական մարգագետիններում տեղակայված ֆերմերային տնտեսությունների կովերի անարատ կաթը:
