Աղբյուրի Ջուր
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, ամենաանհրաժեշտ նյութը, առանց որի հնարավոր չէ ապրել։ Լինելով չորս տարերքներից մեկը՝ բոլոր մշակույթներում այն համարվում է մաքրության խորհրդանիշը։ Հայկական հեքիաթների ու առասպելների մեջ ջուրը մեծ դերակատարում ունի։ Հայոց էպոսի գլխավոր հերոսները ծնվում են ջրից, իրենց քաղաքը կառուցում են ջրի ակունքի մոտ, Թուր Կեծակին ու Քուռկիկ Ջալալի ձին գտնում են ջրի հատակից։ Պատահական չէ, որ մեր բոլոր հերոսները ուժ ու զորություն են ստանում՝ կում-կում խմելով լեռնային Կաթնաղբյուրի կենարար ջրից։ Երկրագնդի ջրային հսկայական պաշարի 3%-ն է խմելու համար պիտանի։ Դրանից միայն 1.1%-ն է հասանելի մարդկանց։ Երբ մարդու մարմինը կորցնում է ջրի 2%-ը նրա մոտ ծարավ է առաջանում։ Նորմալ կենսագործունեության համար մարդուն օրական անհրաժեշտ է 2 լիտր ջուր, սակայն յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկությունից ելնելով՝ խմելու ջրի քանակը պետք է որոշել բժշկի օգնությամբ։ Հայաստանի ջուրը համարվում է աշխարհի լավագույն ու համեղ ջրերից մեկը, որի մասին փաստում են բազմաթիվ մասնագետներ և զբոսաշրջիկներ։ Մեր լեռնային աղբյուրների ջրային պաշարն առանձնանում է իր բարձր որակական հատկանիշներով։ «ANI PRODUCT»-ը տեղական և արտասահմանյան շուկաներում ներկայացնում է Հայաստանի սառնորակ աղբյուրների մաքուր ջուրը՝ «Կում-կում» ապրանքանիշով, որը մեծ պահանջարկ ունի։