ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ներածական մաս
Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Թամարա և Անի» ՍՊԸ-ի (այսուհետ «Անի Կաթնամթերք») կողմից վաճառքների խթանմանն ուղղված Խաղարակությունից (այսուհետ՝ «Խաղարկություն») օգտվելու ընդհանուր դրույթներն ու կանոնները:
1.Սահմանումներ
1.1.Խաղարկություն` հստակ հերթականությամբ և սույն «Պայմաններով» նկարագրված գործողություններ, որոնց արդյունքում մասնակիցը նույնականացվում է և հնարավորություն է ստանում մասնակցելու ուղիղ եթերում կայանալիք խաղարկությանը և շահելու 2 անձի համար 7-օրյա ուղեգիր դեպի Եգիպտոս։
1.2. Խաղարկության կազմակերպիչ` «Թամարա և Անի» ՍՊԸ։
1.3. Մասնակից` 18 տարին լրացած անձ, ով կիրականացնի սույն Պայմաններով նախատեսված բոլոր գործողությունները ճիշտ և հնարավորություն կունենա շահելու 12 հատ 2 անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերից մեկը:
1.4. Մրցանակ` 12 հատ 7-օրյա ուղեգիր նախատեսված երկու անձի համար և համապատասխան ավիատոմսեր դեպի Եգիպտոս (հյուրանոցի և փաթեթի ընտրությունը կազմակերպիչ) օրերի ընտրությունը երկու կողմերի համաձայնությամբ` որոշակի ժամանակային միջակայքում։
1.5. Կոդ կամ մեկանգամյա կոդ` կաթնամթերքի փաթեթավորման վրա անհատական կոդ։
1.6. Հարթակ կամ Բոտ` տելեգրամ հարթակ կամ Բոտ, որի միջոցով մասնակիցն ուղարկում է կոդը և ստանում պատասխան։
1.7. Խաղարկության միջոցառում` նախապես հայտարարված սոցիալական մեդիա հարթակներում ուղիղ եթերում, որի ժամանակ պատահականության սկզբունքով ստանում ենք հաղթողների կոդերը։
2․ Խաղարկությունը
2․1. Սույն Խաղարկությունը նախատեսված է միայն 18 տարին լրացած անձանց համար, ովքեր տրամադրել են իրենց անձնական տվյալները և ցանկություն են հայտնել Խաղարկության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Խաղարկությունից օգտվելու համար անհրաժեշտ է կարդալ և ընդունել մասնակցության պայմանները: Հակառակ դեպքում անձը չունի իրավունք մասնակցել Խաղարկությանը:
2․2. Խաղարկությանը մասնակցելու կանոններ`
2.2.1. Գնել մոտակա խանութներից կամ սուպերմարկետներից «Անի Կաթնամթերք»-ի ապրանքատեսակներից՝ կաթ (1լ) , մածուն (950գ), թթվասեր (400գ), քամած մածուն (400գ), որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է կայքում։
2.2.2. «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական էջերում տարածվող՝ հղումների, QR-կոդերի և ցուցումների միջոցով մուտք գործել տելեգրամ Բոտ, նույնականացվել Բոտում տրամադրելով անհատական տվյալներ՝ Անուն ազգանուն,Հեռախոսահամար, մուտք գործելուց հետո տրամադրել «Անի Կաթնամթերք»-ի գնված և վերը նշված ապրանքների վրա փակցված անհատական կոդը:
2.2.3. Ապրանքի օգտագործված տարան պետք է պահել մինչ օնլայն Խաղարկությունը,
2.2.4. Հաղթելու դեպքում անձնագրով և հեռախոսահամարով, որով մասնակցել է Խաղարկությանը, ինչպես նաև պարտադիր տվյալ անհատական կոդով արտադրանքի օգտագործված տարայով ներկայանալ Անի կաթնամթերքի գործարան:
2.2.5. Մեկ անձը կարող է Խաղարկությանը մասնակցել խելամիտ քանակի կոդերով (մասնակցության տվյալ ձևը կվերահսկվի ընկերության կողմից, և պայմաններին չհամապատախանելու դեպքում ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել խաղարկության մասնակցությունը)։
ԿԱՐՈՐ Է: Կազմակերպիչը կարող է ընթացիկ ստուգման նպատակով ընտրողաբար որոշակի մասնակիցներից հետադարձ կապի միջոցով պահանջել արտադրանքի լուսանկար, լրացուցիչ տվյալ և հնարավոր զեղծարարության կասկածի դեպքում միակողմանի արգելափակել մասնակցին տվյալ Խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից:
ՊԱՐՏԱԴԻՐ Է: Մրցանակը ստանալու համար օգտագործված ապրանքի տարայի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության կոդի ինքնակպչունով պարտադիր է:
2․3. Խաղարկության հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով ՝ «Անի Կաթնամթերք»-ի սոցիալական մեդիա հարթակներից մեկում ուղիղ միացման միջոցով, որի մասին նախապես կհաղորդվի սոցիալական մեդիա հարթակներում`
Facebook - https://www.facebook.com/aniproduct
Instagram - https://www.instagram.com/aniproduct
Youtube - https://youtube.com/@aniproductarmenia
Web - https://www.ani.am/
TikTok - https://www.tiktok.com/@aniproduct
2.4. Խաղարկության մասնակցող կոդերի գործողության ժամկետները`
- 25.12.2024- ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ մինչև 24.12.2024 ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը,
- 30.12.2024-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ մինչև 29.12.2024 ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը,
- 07.01.2025-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ մինչև 06.01.2025 ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը,
- 12.01.2025-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ մինչև 12.01.2025 ժամը 9:00 մուտքագրված բոլոր կոդերը:
2.5. Մինչ նշված Խաղարկության համար մուտքագրվելիք կոդերի սահմանված օրը մուտքագրվածները, որոնք չեն շահել, դառնում են անվավեր և չեն կարող մասնակցել հաջորդ Խաղարկություններին:
2․6. Խաղարկության ամփոփման համար ըստ անհրաժեշտության ընկերությունը կարող է իրականացնել լրացուցիչ ճշգրտումներ՝ անձի հաստատում, պրոդուկտի լուսանկարի հարցում, հեռախոսահամարի վերահաստատում:
3. Խաղարկության դադարեցումը
3.1. Ցանկացած մասնակից ցանկացած ժամանակ կարող է և իրավասու է դադարեցնել իր մասնակցությունը Խաղարկությանը: Խաղարկության մասնակցությունը դադարեցնելու համար, Դուք կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել [email protected] էլ. փոստի հասցեին, ինչպես նաև Հարթակում լատինատառ ուղարկել stop կամ unsubscribe բառերը:
4. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն
4․1. Օգտվելով Բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք, հանդիսանում եք կաթնամթերքի սպառող և Խաղարկության մասնակից: Դուք հասկանում և ընդունում եք Ձեր անձնական տվյալների մշակման՝ սույն Պայմաններով նախատեսված դրույթներն ու նպատակները, ինչպես նաև այն, որ դրանց մշակումը հիմք չի հանդիսանում Ձեզ որևէ վարձատրություն կամ հատուցում վճարելու համար:
Ընկերությունը պահպանում է սպառողների տվյալների գաղտնիությունը և պատշաճ միջոցներ է ձեռնարկում Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները պաշտպանելու համար: Խաղարկությանը մասնակցելու պայմաններում նկարագրված են, թե ինչպիսի անձնական տվյալներ ենք մենք ստանում, ինչպես ենք դրանք օգտագործում, ում ենք դրանք տրամադրում: Այստեղ նշվում է նաև, որ Դուք համաձայն եք, որ Ընկերությունը մշակի ձեր անձնական տվյալները, ինչպես նաև նկարագրվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:
Խաղարկության մասնակցության պայմանները չընդունելու դեպքում, Դուք չեք կարող ստանալ մրցանակը:
4.2. Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը կօգտագործի և կմշակի Ձեր անձնական տվյալները Բոտից օգտվելու պայմաններին համապատասխան և կկատարի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ: Դուք հաստատում եք, որ Ձեր բոլոր անձնական տվյալները հուսալի են և ճշգրիտ: Դուք լիովին հասկանում եք, որ պատասխանատվություն եք կրում Ընկերությանը ոչ ճշգրիտ անձնական տվյալներ տրամադրելու համար:
4.3. Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք հատատում եք, որ Ձեր կամքով և անվճար Ընկերությանը տրամադրում եք համաձայնություն, որ Ձեր անձնական տվյալները (այդ թվում` անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը, որի վերաբերյալ տվել եք համաձայնություն) մշակվեն Ընկերության տվյալների բազայում, այդ թվում` հավաքվեն, գրանցվեն, ներառվեն, պահպանվեն, թարմացվեն, օգտագործվեն և տարածվեն, ջնջվեն անձնական տվյալների բազայից: Անձնական տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով`
4.3.1. Խաղարկության մասնակցությունը հաստատելու համար,
4.3.2. Շուկայի կամ ապրանքի ու ծառայություններիծ օգտվելու, կամ հարակից հետազոտություններ իրականացնելու նպատակով,
4.3.3. Սպառողների փորձի բարելավելմանն ուղղված գործողությունների նպատակով,
4.3.4. Ապրանքների ու ծառայությունների բարելավման, սպառողներին ավելի լավ հասկանալու նպատակով իրականացվող գործողությունների համար:
4.4. Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք իրավունք եք տալիս մշակել Ձեր անձնական տվյալները նշված նպատակներով: Որպես անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք իրավունք ունեք`
4.4.1. Ծանոթանալ Ընկերության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին,
4.4.2. Պահանջել ուղղել, թարմացնել և ոչնչացնել Ձեր անձնական տվյալները` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,
4.4.3. Հետ կանչել անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը՝ Հարթակից օգտվելու պայմաններով սահմանված ընթացակարգի համաձայն,
4.4.4. Պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,
4.4.5. Իրականացնել Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործողություններ:
4.5. Անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը հետ կանչելու դեպքում Ընկերությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Խաղարկության մասնակցությունը և Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնելու, Ընկերության տվյալների բազայից` 5 աշխատանքային օրվա ընթացքում ջնջելու ուղղությամբ: Ձեր անձնական տվյալների մշակմանն առնչվող հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել [email protected] էլ. փոստի հասցեին։
5. Փոփոխություններ սույն պայմաններում
Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ ամբողջովին կամ մասամբ փոփոխել Բոտից օգտվելու պայմանները՝ դրա մասին տեղեկացնելով Բոտից օգտվողներին։
6․ Մրցանակի ստացում
Մրցանակի ստացման համար անհրաժեշտ է ներկայանալ Ընկերության կողմից նախապես նշված հասցե՝ անձը հաստատող փաստաթղթով, խաղարկության կոդը ներկայացնող Բոտում վավերականացված հեռախոսահամարով և «Անի Կաթնամթերք»-ի Խաղարկության մասնակցության հաստատման ապրանքատեսակի տարայով` առանց ֆիզիկական ներգործության ինքնակպչուն կոդով:
Մրցանակը սահմանվում է 2025 թվականի Հունվարի 20-ից մինչ 2025 թվականի Մարտի 1-ը ընկած ժամանակահատվածի ուղեգիր` շահողի հետ օրերը երկուստեք համաձայնեցնելու պայմանով:
Պայմաններին չհամապատասխանելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել և չտրամադրել մրցանակը։
7. Եզրափակիչ դրույթներ
7.1 Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում մասնակցի համար արգելափակել Խաղարկության մասնակցությունը եթե`
7.1.1. Դուք այլևս չեք բավարարում Խաղարկության պահանջներին,
7.1.2. Ձեր կողմից տրամադրվել են սխալ կամ ոչ ճշգրիտ անձնական տվյալներ,
7.1.3. Դուք դիմել եք մեզ Խաղարկության Ձեր հասանելիությունը դադարեցնելու հարցումով,
7.1.4. Դուք փորձել եք անհատականացված կոդ տրամադրել՝ Ընկերության տվյալների բազայում չներառված կոդերի ցանկից:
7.1.5. Ցանկացած այլ դեպքում՝ Ընկերության միակողմանի որոշմամբ։
Կազմակերպիչ ընկերություն՝
«Թամարա և Անի» ՍՊԸ,
Գրանցման հասցե՝ ՀՀ, Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/9,
Գործունեության հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փող․ N 157:
email: [email protected]
web: www.ani.am
Պայմանները թարմացվել են 2024 թվականի Դեկտեմբերի 11-ին։