
Մածուն
Մածունի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Այն հայտնաբերվել է մ.թ.ա. և ոսկու գին է ունեցել: Հայաստանում կաթնամթերքի, մասնավորապես` մածնի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները: Գիտնականները կարծում են, որ մածունը պատահաբար է հայտնաբերվել․ կաթի ավելցուկը տանտիկնոջ ուշադրությունից դուրս է մնացել մի տևական ընթացք, կտրվելու փոխարեն թանձրացել ու վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար սկսել է լայնորեն կիրառվել։ Ի դեպ՝ մածունի մած արմատը նշանակում է թանձրանալ, մակարդվել, կպչել։
Հայտնի է, որ Պարսից Կյուրոս Մեծ արքան հատուկ գալիս էր Հայաստան` մածուն ուտելու:
Ավանդազրույցը պատմում է, որ մի անգամ այստեղ գտնվելիս կայսրը փորացավ է ունեցել։ Այն հանգստացնելու համար նրան առաջարկել են մածուն ուտել, ինչը նրան շատ է դուր եկել։ Ասում են, որ դրանից հետո մածուն ուտելու համար նա հաճախ էր Հայաստան գալիս՝ հորինելով, թե իբր փորացավ ունի։ Այստեղից էլ առաջացել է «փորացավ ունենալ» արտահայտությունը։
«ANI PRODUCT»-ը կարևորում է մածունի արտադրությունը, քանի որ այն ամենաօգտակար, բիոքիմիական բարձր ակտիվությամբ, կենդանի կաթնաթթվային մանրէներով հարուստ կաթնամթերքն է։
Մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Այն հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ: Որոշ հիվանդություններից բուժվելուց հետո բժիշկները խորհուրդ են տալիս մածուն օգտագործել՝ աղիքային միկրոֆլորան կարգավորելու համար։ Այն նաև շատ օգտակար է արյան բարձր ճնշում ունեցողների համար։

Մածուն 3,2%
100գրամը պարունակում է․
-
յուղ՝ 3,2%
-
սպիտակուցներ՝ 2,8%
-
ածխաջրեր՝ 4,1%
-
կաթնաթթվային մանրէները՝ 1գ≥107 ԳԱՄ
-
կալորիականությունը՝ 58կկալ/241կՋ
Քաշը՝ 250գ±3%
Քաշը՝ 450գ±3%
Քաշը՝ 950գ±3%
Բաղադրություն՝ կովի անարատ կաթ, չոր յուղազրկված կաթ, կովի յուղազրկված կաթ, մածունի մակարդ (թերմոֆիլ կաթնաթթվային ստրեպտոկոկերի և լակտոկոկերի խառնուրդ):

Մածուն 1,5%
100 գրամում պարունակում է․
-
յուղ՝ 1,5%
-
սպիտակուցներ՝ 2,8%
-
ածխաջրեր՝ 4,1%
-
կաթնաթթվային մանրէները՝ 1գ≥107 ԳԱՄ
-
կալորիականությունը՝ 41կկալ/170կՋ
Քաշը՝ 450գ±3%
Բաղադրություն՝ կովի անարատ կաթ, չոր յուղազրկված կաթ,
կովի յուղազրկված կաթ, մածունի մակարդ/թերմոֆիլ
կաթնաթթվային ստրեպտոկոկերի և լակտոկոկերի խառնուրդ/: