Կաթնաշոռ
Կաթնաշոռը չափազանց օգտակար մթերք է, և հենց այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ կաթնաշոռ ուտել: Այն հարուստ է կալցիումով և ֆոսֆորով, որոնք նպաստում են ատամների, ոսկրահյուսվածքների, մազերի, եղունգների և նյարդային համակարգի բարելավմանը։ Ժամանակակից սննդաբաններից շատերի կարծիքով օրական 100 150գ կաթնաշոռ պետք է ներառել սննդաբաժնի մեջ։ Հենց այսքան չափաբաժինն օգնում է բարելավել նյութափոխանակությունը, կանխել ճարպակալումը և խթանել իմունային համակարգը։
Կախված պատրաստման եղանակից` կաթնաշոռը կարող է ունենալ 0,5 տոկոսից մինչև 18 տոկոս յուղայնություն պարունակող կաթնային ճարպեր։ Ի դեպ՝ ճարպերն առավել մեծացնում են օրգանիզմում կալցիումի յուրացմանը։
Կաթնաշոռ 7%, 0,5%
100 գրամը պարունակում է․
-
յուղ՝ 7,0%, 0,5%
-
սպիտակուցներ՝ 16%
-
ածխաջրեր՝ 2,0%
-
կաթնաթթվային մանրէներ՝ 1գ≥107 ԳԱՄ
-
կալորիականությունը՝ 135կկալ/560կՋ
Քաշը՝ 200գ ± 3%
Քաշը՝ 90գ ± 3%
Բաղադրություն՝ կովի անարատ կաթ, կովի յուղազրկված կաթ, կաթնաշոռի մակարդ (լակտոկոկերի խառնուրդ):