
ԿԱԹ
Կաթը բնության մեջ ամենաարժեքավոր սննդամթերքներից մեկն է: Այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային նյութեր և գրեթե բոլոր վիտամինները: Կաթը կալցիումի բնական աղբյուր է, որը շատ կարևոր է ոսկրերի աճի և զարգացման համար: Մարդու օրգանիզմի առողջ կենսագործունեության համար սննդաբանները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 250-500գ․ կաթ։ Օրական անհրաժեշտ քանակությամբ կաթ օգտագործելով՝ հնարավոր է խուսափել բազմաթիվ հիվանդություններից: Կաթի մարսելիությունը մոտ 98 % է։ Կաթը նաև օգտագործվում է մաշկի խնամքի համար։ Ասում են, որ պատմության մեջ ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Կլեոպատրան, օգտագործում էր կաթ ու մեղր, որպեսզի մաշկը միշտ թարմ ու գեղեցիկ պահեր։
«ANI PRODUCT» գործարանում վերամշակվում է Արագածի լանջերին տեղակայված ֆերմերային տնտեսությունների (ֆերմաների) ալպիական մարգագետիններում սնվող կովերի կաթը։ Այն աչքի է ընկնում բարձր սննդային արժեքով ու օգտակար հատկություններով։ Ֆերմաների արոտավայրերը գտնվում են ծովի մակարդակից 1800 և ավելի մետր բարձրության վրա, ինչը երաշխավորում է էկոլոգիապես մաքուր կաթի բարձր որակը։

Կովի կաթ ըմպելի պաստերացված 3,2%
100 գրամը պարունակում է․
- յուղ՝ 3,2%
- սպիտակուցներ՝ 2,8%
- ածխաջրեր՝ 4,1%
- կալորիականությունը՝ 58կկալ/242կՋ
Քաշը՝ 1,0լ±3%
Քաշը՝ 0,5լ±3%
Բաղադրությունը՝ կովի անարատ կաթ, կովի յուղազրկված կաթ։