ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ներածական մաս
Սույն Ընդհանուր դրույթները և Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Թամարա և Անի» ՍՊԸ-ի (այսուհետ «Անի Կաթնամթերք») կողմից վաճառքների խթանմանն ուղղված խաղարակությունից (այսուհետ՝ «Խաղարկություն») օգտվելու ընդհանուր դրույթներն ու կանոնները:
1.Սահմանումներ
1.1.Խաղարկություն` հստակ հերթականությամբ և սույն «Պայմաններով» նկարագրված գործողություններ, որոնց արդյունքում մասնակիցը նույնականացվում է և հնարավորություն է ստանում մասնակցելու ուղիղ եթերում կայանալիք խաղարկությանը և շահելու տարբեր արժողությամբ նվերներ:
1.2. Խաղարկության կազմակերպիչ` «Թամարա և Անի» ՍՊԸ։
1.3. Մասնակից` անձ, ով կիրականացնի սույն Պայմաններով նախատեսված բոլոր գործողությունները ճիշտ, կհաստատվի Մոդերատորի կողմից և հնարավորություն կունենա շահելու դեպքում։
1․4․ Մոդերատոր՝ անձը, ով վերահսկելու է խաղարկությունը, օգնելու մասնակիցներին դժվարությունների դեպքում ՝ 24-48 ժամվա ընթացքում։
1․5․ Հարթակ՝ «Ջուսինադ»-ի Facebook messenger և Instagram direct բոտեր:
1.6. Մրցանակ` տարբեր արժողությամբ նվերներ՝ էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա՝
- Սմարթ հեռուստացույցներ
- Ձեռքի փոշեկուլներ
- Լվացքի մեքենաներ
- Միկրոալիքային վառարաններ
- Շարժական բարձրախոս և այլ բազաթիվ նվերներ, որոնց մասին կտեղեկացվի նախապես «Ջուսինադ»-ի սոցիալական մեդիա հարթակների միջոցով մինչև խաղարկության ամփոփումը։
Ամեն փուլում նախապես կտրամադրվի մրցանակաների մասին տեղեկատվություն:
1.7. Կոդ կամ մեկանգամյա կոդ` ըմպելիքների խցանի վրա անհատական կոդ։
1.8. Հարթակ կամ բոտ` Facebook messenger և Instagram direct հարթակ կամ բոտ, որի միջոցով մասնակիցն ուղարկում է կոդը և ստանում պատասխան։
1․9. Խաղարկության ամփոփում` նախապես հայտարարված սոցիալական մեդիա հարթակներում ուղիղ եթերում, որի ժամանակ պատահականության սկզբունքով ստանում ենք հաղթողների կոդերը։
2․ Խաղարկությունը
2․1. Սույն խաղարկությունը նախատեսված է այն անձանց համար, ովքեր տրամադրել են իրենց անձնական տվյալները և ցանկություն են հայտնել խաղարկության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Խաղարկությունից օգտվելու համար անհրաժեշտ է կարդալ և ընդունել մասնակցության պայմանները: Հակառակ դեպքում անձը չունի իրավունք մասնակցել Խաղարկությանը:
2․2. Խաղարկությանը մասնակցելու կանոններ`
2.2.1. Գնել մոտակա խանութներից կամ սուպերմարկետներից «Ջուսինադ»-ի համապատասխան ապրանքատեսակներից, որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է կայքում։
2.2.2. «Ջուսինադ»-ի պաշտոնական էջերում տարածվող՝ հղումների, QR-կոդերի և ցուցումների միջոցով մուտք գործել բոտ, նույնականացվել բոտում տրամադրելով անհատական տվյալներ՝ Անուն ազգանուն, Հեռախոսահամար, մուտք գործելուց հետո տրամադրել «Ջուսինադ»-ի գնված և ապրանքների վրա փակցված անհատական կոդը և լուսանկար շիշը բացած վիճակում:
2.2.3. Ապրանքի օգտագործված տարան պետք է պահել մինչ օնլայն խաղարկությունը,
2.2.4. Հաղթելու դեպքում անձնագրով և հեռախոսահամարով, որով գրանցվել են մասնակցելու համար խաղարկությանը, ինչպես նաև պարտադիր տվյալ անհատական կոդով արտադրանքի օգտագործված տարայի փականով ներկայանալ Ջուսինադի գործարան:
2․2․4․1․ Եթե հաղթողը անչափահաս է, ապա մրցանակը հանձնվելու է հաղթողի խնամակալին` համապատասխան խնամակալությունը հաստատող փասթաթղթի առկայության պայմանով:
Մեկ անձը կարող է խաղարկությանը մասնակցել խելամիտ քանակի կոդերով (մասնակցության տվյալ ձևը կվերահսկվի ընկերության կողմից, և պայմաններին չհամապատախանելու դեպքում ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել խաղարկության մասնակցությունը)։
ԿԱՐԵՎՈՐ Է: Կազմակերպիչը կարող է ընթացիկ ստուգման նպատակով ընտրողաբար որոշակի մասնակիցներից հետադարձ կապի միջոցով պահանջել արտադրանքի հետ ինքնանկար, լրացուցիչ տվյալ և հնարավոր զեղծարարության կասկածի դեպքում միակողմանի արգելափակել մասնակցին տվյալ խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից:
ՊԱՐՏԱԴԻՐ Է: Մրցանակը ստանալու համար օգտագործված ապրանքի տարայի փականի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության կոդի ինքնակպչունով պարտադիր է:
2․3. Խաղարկության հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով ՝ «Ջուսինադ»-ի սոցիալական մեդիա հարթակներից մեկում ուղիղ միացման միջոցով, որի մասին նախապես կհաղորդվի սոցիալական մեդիա հարթակներում`
2.4 Խաղարկությանը կարող են մասնակցել խաղարկության ամփոփման օրվան նախորդող օրը մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը
Ամեն ամսվա խաղարկությունը կամփոփվի հաջորդ ամսվա առաջին երկուշաբթի օրը:
2.5. Մինչ նշված խաղարկության համար մուտքագրված կոդերի սահմանված օրը մուտքագրվածները, որոնք չեն շահել, դառնում են անվավեր և չեն կարող մասնակցել հաջորդ խաղարկություններին:
2․6. Խաղարկության ամփոփման համար ըստ անհրաժեշտության ընկերությունը կարող է իրականացնել լրացուցիչ ճշգրտումներ՝ անձի հաստատում, պրոդուկտի լուսանկարի հարցում, ինքնանկար պրոդուկտի հետ, հեռախոսահամարի վերահաստատում:
- Խաղարկության դադարեցումը
3.1. Ցանկացած մասնակից ցանկացած ժամանակ կարող է և իրավասու է դադարեցնել իր մասնակցությունը խաղարկությանը: Խաղարկության մասնակցությունը դադարեցնելու համար, Դուք կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել info@ani.am էլ. փոստի հասցեին, ինչպես նաև Հարթակում լատինատառ ուղարկել stop կամ unsubscribe բառերը:
- Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն
4․1. Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք հաստատում եք, որ հանդիսանում եք գազավորված ըմպելիքի սպառող և խաղարկության մասնակից: Դուք հասկանում և ընդունում եք Ձեր անձնական տվյալների մշակման՝ սույն Պայմաններով նախատեսված դրույթներն ու նպատակները, ինչպես նաև այն, որ դրանց մշակումը հիմք չի հանդիսանում Ձեզ որևէ վարձատրություն կամ հատուցում վճարելու համար:
Ընկերությունը պահպանում է սպառողների տվյալների գաղտնիությունը և պատշաճ միջոցներ է ձեռնարկում Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները պաշտպանելու համար: Խաղարկությանը մասնակցելու պայմաններում նկարագրված են, թե ինչպիսի անձնական տվյալներ ենք մենք ստանում, ինչպես ենք դրանք օգտագործում, ում ենք դրանք տրամադրում: Այստեղ նշվում է նաև, որ Դուք համաձայն եք, որ Ընկերությունը մշակի ձեր անձնական տվյալները, ինչպես նաև նկարագրվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:
Խաղարկության մասնակցության պայմանները չընդունելու դեպքում, Դուք չեք կարող ստանալ մրցանակը:
4.2. Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը կօգտագործի և կմշակի Ձեր անձնական տվյալները Բոտից օգտվելու պայմաններին համապատասխան և կկատարի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ: Դուք հաստատում եք, որ Ձեր բոլոր անձնական տվյալները հուսալի են և ճշգրիտ: Դուք լիովին հասկանում եք, որ պատասխանատվություն եք կրում Ընկերությանը ոչ ճշգրիտ անձնական տվյալներ տրամադրելու համար:
4.3. Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք հատատում եք, որ Ձեր կամքով և անվճար Ընկերությանը տրամադրում եք համաձայնություն, որ Ձեր անձնական տվյալները (այդ թվում` անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը, որի վերաբերյալ տվել եք համաձայնություն) մշակվեն Ընկերության տվյալների բազայում, այդ թվում` հավաքվեն, գրանցվեն, ներառվեն, պահպանվեն, թարմացվեն, օգտագործվեն և տարածվեն, ջնջվեն անձնական տվյալների բազայից: Անձնական տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով`
4.3.1. Խաղարկության մասնակցությունը հաստատելու համար,
4.3.2. Շուկայի կամ ապրանքի ու ծառայություններից օգտվելու, կամ հարակից հետազոտություններ իրականացնելու նպատակով,
4.3.3. Սպառողների փորձի բարելավելմանն ուղղված գործողությունների նպատակով,
4.3.4. Ապրանքների ու ծառայությունների բարելավման, սպառողներին ավելի լավ հասկանալու նպատակով իրականացվող գործողությունների համար:
4.4. Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք իրավունք եք տալիս մշակել Ձեր անձնական տվյալները նշված նպատակներով: Որպես անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք իրավունք ունեք`
4.4.1. Ծանոթանալ Ընկերության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին,
4.4.2. Պահանջել ուղղել, թարմացնել և ոչնչացնել Ձեր անձնական տվյալները` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,
4.4.3. Հետ կանչել անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը՝ Հարթակից օգտվելու պայմաններով սահմանված ընթացակարգի համաձայն,
4.4.4. Պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,
4.4.5. Իրականացնել Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործողություններ:
4.5. Անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը հետ կանչելու դեպքում Ընկերությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի խաղարկության մասնակցությունը և Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնելու, Ընկերության տվյալների բազայից` 5 աշխատանքային օրվա ընթացքում ջնջելու ուղղությամբ: Ձեր անձնական տվյալների մշակմանն առնչվող հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել info@ani.am էլ. փոստի հասցեին։
- Փոփոխություններ սույն պայմաններում
Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ ամբողջովին կամ մասամբ փոփոխել բոտից օգտվելու պայմանները՝ դրա մասին տեղեկացնելով բոտից օգտվողներին։
6․ Մրցանակի ստացում
Մրցանակի ստացման համար անհրաժեշտ է ներկայանալ ընկերության կողմից նախապես նշված հասցե՝ անձը հաստատող փաստաթղթով, խաղարկության կոդը ներկայացնող բոտում վավերականացված հեռախոսահամարով և «Անի Կաթնամթերք»-ի խաղարկության մասնակցության հաստատման ապրանքատեսակի տարայով` առանց ֆիզիկական ներգործության ինքնակպչուն կոդով:
Պայմաններին չհամապատասխանելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել և չտրամադրել մրցանակը։
- Եզրափակիչ դրույթներ
7.1 Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում մասնակցի համար արգելափակել խաղարկության մասնակցությունը եթե`
7.1.1. Դուք այլևս չեք բավարարում Խաղարկության պահանջներին,
7.1.2. Ձեր կողմից տրամադրվել են սխալ կամ ոչ ճշգրիտ անձնական տվյալներ,
7.1.3. Դուք դիմել եք մեզ խաղարկության Ձեր հասանելիությունը դադարեցնելու հարցումով,
7.1.4. Դուք փորձել եք անհատականացված կոդ տրամադրել՝ Ընկերության տվյալների բազայում չներառված կոդերի ցանկից:
7.1.5. .Ցանկացած այլ դեպքում՝ Ընկերության միակողմանի որոշմամբ։
Կազմակերպիչ ընկերություն՝
«Թամարա և Անի» ՍՊԸ,
Գրանցման հասցե՝ ՀՀ, Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/9,
Գործունեության հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փող․ N 157:
email: info@ani.am
web: https://www.ani.am/juicefull