Որակ և ձեռքբերում
«ANI PRODUCT»-ի արտադրության որակի նկատմամբ հիմնական պահանջներն ամրագրված են ընկերության «Որակի քաղաքականությունում»: Նոր գործարանի կառուցումից ու տեխնիկական վերազինումից ընդամենը մեկ տարի անց՝ 2010թ․, «ANI PRODUCT» անունը մեծ ճանաչում է ձեռք բերել, արժանացել է մի շարք մրցանակների և սպառողների բարձր գնահատականին: Ընկերությունը արժանացել է ISO 22000:2005 համապատասխանության վկայականի և Hazard Analysis and Critical Control Point (HACCP) սերտիֆիկատների։ «Համազգային Վստահություն Խորհուրդ 2015» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում «ANI PRODUCT»-ն արժանացել է «Տարվա ապրանքանիշ» անվանակոչմանը։ 2017-ին նույն մրցանակաբաշխության ժամանակ նվաճել է «Համազգային վստահություն 2017» գավաթը: Բարձր որակի արտադրության համար «ANI PRODUCT» ընկերությունը «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսներում «Լավագույն գործընկեր» անվանակարգում պարգևատրվել է ոսկե մեդալով։