Լաբարատորիա
Արտադրանքի որակի, համի և անվտանգության պահպանման հարցերը կարգավորում է «ANI PRODUCT» ընկերության արտադրական լաբորատորիան։ Այն համալրված է լաբորատոր անհրաժեշտ սարքավորումներով, նյութերով, գործիքներով։ Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերի ճշգրիտ վերլուծությունն ու որակի կառավարումն իրականացնում են բարձր որակավորմամբ մասնագետները։ Լաբորատորիան ունի երկու ստորաբաժանում՝ ֆիզիկա-քիմիական և մանրէաբանական: Մանրէաբանական լաբորատորիայում իրականացվում է հումքի, պատրաստի արտադրանքի և արտաքին միջավայրի տարրերի՝ խմելու ջրի, օդի, սարքերի սանիտարահիգենիկ հսկողություն: Ֆիզիկա-քիմիական լաբորատորիայում իրականացվում է հումքի և պատրաստի արտադրանքի ֆիզիկա-քիմիական կարևոր ցուցանիշների (համ, հոտ, թթվայնություն, յուղայնություն, խտություն և այլն) բազմափուլ ստուգում և վերլուծություն՝ տեխնոլոգիական ողջ գործընթացում: «ANI PRODUCT»-ի արտադրանքի ողջ տեսականու որակը երաշխավորված է անվտանգության ISO 22000 ստանդարտի համաձայն։
