Որևէ վիտամինի անբավարարության կամ բացակայության հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը և դիմադրողականությունը։
Վիտամինները բաժանվում են 2 խմբի՝ ջրալույծ (B խմբի բոլոր վիտամինները, վիտամին C-ն, վիտամին PP-ն) և ճարպալույծ (վիտամին A-ն, վիտամին D-ն, վիտամին E-ն, վիտամին K-ն):
Ճարպալույծ վիտամինների յուրացման համար կարևոր է դրանք ճարպեր պարունակող սննդամթերքի՝ կաթնամթերքի հետ օգտագործելը։ Օրինակ՝ գազարը, որը վիտամին c-ի մեծ պաշար ունի, նախընտրելի է օգտագործել թթվասերի հետ, որպեսզի վիտամինները լավ յուրացվեն