Եկե՛ք ծանոթանանք կաթի օգտակար հատկությունների հետ։ Իհարկե դրանք շատ-շատ են, բայց մենք առանձնացրել ենք ամենակարևորները։
Կալցիում- Կաթը կալցիումի բնական աղբյուր է: Կալցիումը պաշտպանում է մարմինը քաղցկեղային քիմիական նյութերից, նպաստում է ոսկորների աճին, նախադաշտանային համախտանիշից և օգնում է ազատվել ոչ ցանկալի ճարպերից:
Առողջ ոսկորներ- Կաթը շատ կարևոր է նաև ոսկորների աճի և զարգացման համար: Կաթից հրաժարվող երեխաների ոսկորները ավելի փխրուն են լինում և նրանք ավելի հեշտ են կոտրվածքներ ունենում:
Առողջ ատամներ: Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից:
Մաշկի խնամք- Ասում են, որ պատմության մեջ ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ Կլեոպատրան օգտագործում էր մեղրի և կաթի լոգանքներ, որպեսզի ունենար գեղեցիկ և փափուկ մաշկ:
«ANI PRODUCT»-ը աչքի է ընկնում բարձր սննդային արժեքով ու օգտակար հատկություններով։ Ֆերմաների արոտավայրերը գտնվում են ծովի մակարդակից 1800 և ավելի մետր բարձրության վրա, ինչը երաշխավորում է էկոլոգիապես մաքուր կաթի բարձր որակը ❤️
Այսօր էլ կաթը և կաթնամթերքն օգտագործվում է բազմաթիվ դեմքի դիմակներ պատրաստելու համար: Եթե Դուք ունեք չոր մաշկ, ապա այն փափկեցնելու համար կարող եք բամբակով թրջել կաթը և այն դնել դեմքին 15 րոպե, հետո ջրով լվանալ դեմքը: Կաթը սնում, փափկեցնում է մաշկը և նաև հանում է բորբոքումն ու գրգռումը։
Նախ սկսենք նրանից, որ օրական անհրաժեշտ քանակությամբ կաթ օգտագործելով՝ հնարավոր է խուսափել բազմաթիվ հիվանդություններից: Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը,ճարպակալումը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները: