Բաղադրիչներ
- Անի Կաթնաշոռ – 500 գ
- Անի Թթվասեր – 100 գ
- Ձու – 2 հատ
- Սպիտակաձավար – 1 ճաշի գդալ
- Շաքարավազ – 0.5 բաժակ
- Վանիլ
- Շոկոլադ – 100 գ
Միջուկի համար
- Կակաո – 2 ճաշի գդալ
- Ընկույզ, չամիչ, չիր, շոկոլադ՝ ըստ ցանկության
Պատրաստման ընթացքը
- Թթվասերը, կաթնաշոռը, ձուն, սպիտակաձավարը, շաքարավազը և վանիլը բլենդերով խառնեք մինչև ստացվի համասեռ զանգված:
- Ըստ ճաշակի ավելացրեք կակաո, ընկույզ, չամիչ կամ չիր:
- Տապակի մեջ փայլաթիթեղ դրեք, լցրեք խառնուրդը և հարթեցրեք մակերեսը:
- Տապակը դրեք ավելի մեծ և խոր ամանի մեջ, որը լցված է կիսով չափ ջրով:
- Ջեռոցում եփեք 160°C-ում 30 րոպե:
- Եփելուց հետո հանեք, սառեցրեք և 30-40 րոպե դրեք սառցախցիկը:
- Սառած պանրիկը զգուշորեն հանեք փայլաթիթեղից:
- Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա և լցրեք պանրիկի շերտիկների վրա:
- Կտրատեք պանրիկը տաք դանակով և մատուցեք:
Բարի ախորժակ