Բաղադրիչներ
Խմորի համար՝
ձու - 4 հատ
շաքարավազ - 150 գր
ալյուր - 150 գր
փխրեցուցիչ - 1 թ/գ
Կրեմի համար՝
ալյուր - 35 գր
վանիլին - 5 գր
ձվի դեղնուց - 3 հատ
շաքարավազ - 150 գր
Անի կաթ - 400 մլ
Անի թթվասեր - 2 ճ/գ
Պատրաստման եղանակ
Ձուն ու շաքարավազը հարում ենք, ապա ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը և շարունակում ենք հարել՝ ստանալով միասեռ զանգված։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու թխում 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար ձվի դեղնուցները խառնում ենք շաքարավազի, վանիլինի և ալյուրի հետ: Կաթը եռացնում ենք, լցնում դեղնուցային զանգվածի մեջ և խառնում: Եռացնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Ստացված զանգվածը թողնում ենք, որ սառչի, ապա ավելացնում ենք 2 ճ/գ թթվասեր ու հարում։ Խմորը հանում ենք ջեռոցից, բաժանում փոքր ու հավասար կտորների այնուհետև բրգաձև դասավորում՝ յուրաքանչյուր շերտը կրեմապատելով։Շերտերը ձևավորում ենք բալի հատիկներով ու գլազուրով։ Ահա և Պանչոն պատրաստ է։