Բաղադրիչներ
Դդմիկ՝ 3-4 հատ
Սխտոր՝ 2 պճեղ
Սամիթ՝ կես փունջ
Անի Թթվասեր՝ 3 ճ/գդ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Դդմիկը կտրատել օղակ-օղակ և աղ ցանել։ Ջրքամելուց հետո, տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը: Տապակած դդմիկները լցնել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ յուղը քամվի:
Պատրաստել թթվասերով սոուսը
Սխտորը ճզմել, սամիթը մանր կտրատել, խառնել թթվասերի հետ, ավելացնել աղ, պղպեղ և, ցանկության դեպքում, մի քիչ սունելի։
Մատուցման ափսեի մեջ աղցանը դասավորել ըստ հերթական շերտերի. առաջին շերտը դնել դդմիկը, վրան տարածել թթվասերի սոուսը, ապա ըստ հերթականության: Վերջում զարդարել մանր կտրատած սամիթով:
Համեղ բանջարեղենային աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել ինչպես փլավների, այնպես էլ տապած մսով կերակուրների հետ։
Բարի աղորժակ