Վանիլային չիզքեյք
Բաղադրիչներ
Հիմք՝
Թխվածքաբլիթ - 250 գր
Կարագ - 160 գր
Միջուկի համար՝
Պանիր մասկարպոնե - 250 գր
Անի թթվասեր - 300 գր
Շաքարավազ - 150 գր
Ձու - 3 հատ
Վանիլին - 2 պտղունց
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները բլենդերում մանրացնում ենք, այնուհետև սենյակային ջերմաստիճանի կարագի հետ ենք խառնում: Զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ քանդվող ձևամանի մեջ և ձեռքերով տարածելով ու կողքեր ձևավորելով՝ ստանում ենք տորթի հիմքը և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:Պատրաստում ենք միջուկը:Անի թթվասերն ու վանիլինը լավ հարում ենք, այնուհետև ավելացնում մասկարպոնեն, ձվերը ու կրկին լավ հարում ենք:Կրեմը լցնում ենք հիմքի մեջ և 1 ժամով տեղափոխում նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցը:Չիզքեյքը հանում ենք ջեռոցից, հասցնում սենյակային ջերմաստիճանի և 3 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Բարի ախորժակ․