Բաղադրիչներ
- Ani product-ի կաթ - 200 մլ
- խմորիչ - 11 գ
- ցորենի ալյուր - 850 գ
- ձու - 2 հատ
- կարագ - 200 գ
- վանիլային շաքարավազ - 10 գ
- շաքարավազ - 100 գ
- շաքարի փոշի - 100 գ
- դարչին - 20 գ
- աղ - 1 թ․գ
- սերուցքի պանիր - 100 գ
Պատրաստաման եղանակ
Խմորիչը լուծել տաք կաթի մեջ (ավելացնել մի փոքր շաքարավազ) մինչ խմորիչը բարձրանում է, առանձին տարայի մեջ հարել ձվերը։ Ձվերին ավելացնել հալված կարագ (փաթեթի 1/3-ը): Ձվի, կարագի խառնուրդին ավելացնել մնացած շաքարավազը։ Կաթի մեջ լուծված խմորիչը լցնել ձվի, կարագի և շաքարավազի խառնուրդին, և լավ խառնել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը (600–700 գ որքան կպահանջվի )՝ համակցված աղով։ Խառնուրդի մի մասը (ալյուրը աղով) լցնել խմորիչ խմորի մեջ և հունցել (խառնել մեկ թեյի գդալ ալյուր + մեկ թեյի գդալ ջուր, պատրաստել գունդ և լվանալ սառը ջրով): Ստացված գունդը լցնել խմորի մեջ, խառնել։ Ապա ավելացնել ալյուրի և աղի մնացած խառնուրդը, հունցել խմորը։ Ստացված գնդիկը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել տաք տեղում։ Այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Միկրոալիքային վառարանում կարագը հալեցնել (7-10 վայրկյան)․միացնել դարչինն ու եղեգնաշաքարը։ Ստացված խմորը գրտնակել բարակ մեծ շերտի, ցանկալի է՝ ուղղանկյուն (մոտ 40 սմ 55 սմ): Շերտի վրա քսել հալած կարագը։ Խմորե շերտին շաղ տալ դարչինի և եղեգնաշաքարի խառնուրդը և ռուլետի նման փաթաթել։ Ռուլետը կլորաձև կտրատել։ Ստացված սիննաբոնները դասավորել կարագով պատած տարայի մեջ և տեղափոխել ջեռոց՝175 աստիճան տաքացրած, որտեղ թխել 20-30 ր։ Այդ ընթացքում պատրաստել սերուցքային զանգվածը` ամանի մեջ լցնել վանիլինն, շաքարի փոշին, կարագն ու սերուցքի պանիրը և հարել։
Սիննաբոնները կարմրելուց և պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից և անմիջապես ծածկել սերուցքային զանգվածով։