Պանրային ֆոնդյու
Բաղադրիչներ
Պանիր պինդ - 400 գրպանիր պարմեզան - 200 գր
Պանիր ռոկֆոր - 50 գր
Անի կաթ - 100 գր
Կարագ - 60 – 70 գր
Համեմունք - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պինդ պանիրները խոշոր քերիչով անցկացնում ենք, իսկ պարմեզանն անցկացնում ենք մանր քերիչով: Պանրի բոլոր տեսակները խառնում ենք, ավելացնում ենք կաթը այնքան, որպեսզի չծածկի պանրային զանգվածը:
Ստացված զանգվածը մոտ 1 ժամ թողնում ենք, որ հանգստանա սենյակային պայմաններում:Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառներով հասցնում ենք եռման աստիճանի։ Սակայն կարևոր է, որ զանգվածը չեռա։ Երբ զանգվածը լավ տաքանում է, ավելացնում ենք նաև կարագը, այնուհետև` խոշոր քերիչով անցկացրած ռոկֆոր պանիրը:
Երբ զանգվածը միասեռ է դառնում, հանում ենք կրակից։ Համեմունքներն ավելացնում ենք ըստ ճաշակի: Այստեղ օգտագործել ենք պապրիկա:
Մատուցում ենք ցանկացած հարմարավետ մատուցամանով կտրատած խնձորի, տանձի, լոլիկի, բրոկոլիի, հացի (նախընտրելի է սև հաց) հետ: Վայելում ենք տաք վիճակում: