Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- կարագ - 220 գր
- շաքարավազ - 200 գր
- թթվասեր - 50 գր
- կոկոսի քերուկ - 50 գր
- ձու - 3 հատ
- վանիլային շաքար - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 1.5 թ/գ
- աղ - 1 պտղունց
- շոկոլադ - 30 գր
- սերուցք - 1 ճ/գ
Ինչպես նաև`
- շոկոլադ - 50 գր
- սերուցք - 2-3 ճ/գ
- կոկոսի քերուկ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարը, աղը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք:
- Հատ-հատ ավելացնում ենք ձուն, այնուհետև թթվասերը, կոկոսի քերուկն ու կրկին հարում ենք: Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում և ավելացնում ենք զանգվածին:
- Շոկոլադն ու սերուցքը հալեցնում ենք:
- Խմորի 1/3 մասին ավելացնում ենք շոկոլադն ու թեթևակի հարում ենք միասեռ զանգված ստանալու համար:
- Ձևամանը (22 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում ենք մի քիչ սպիտակ խմորից, ապա` ամբողջ շոկոլադե զանգվածը: Վրան ավելացնում ենք մնացած սպիտակ խմորն ու հավասարեցնում ենք:
- Թխում ենք 60-70 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում:Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում ենք, որ սառչի:
- Շոկոլադը սերուցքի հետ հարում ենք, սերուցքն ավելացնում ենք աստիճանաբար, որպեսզի ստացվի թեթևակի պնդությամբ զանգված: Կեքսը պատում ենք ստացված զանգվածով և կոկոսի քերուկով:
Ստացվում է շատ համեղ ու նրբահամ կեքս, որը կարող եք վայելել մեկ բաժակ համեղ թեյի կամ սուրճի հետ: