Բաղադրիչներ
Խմորի համար։
ձու - 6 հատ
շաքարավազ - 120 գր
կակաոյի փոշի - 3 ճ/գ
ալյուր - 120 գր
օսլա (крахмал) - 2 ճ/գ
Անի թթվասեր - 100 գր
փխրեցուցիչ - 1 թ/գ
աղ - 1 պտղունց
Կաթնաշոռային գնդիկների համար։
Անի կաթնաշոռ - 400 գր
կոկոսի քերուկ - 2 ճ/գ
օսլա (крахмал) - 1 ճ/գ
շաքարավազ - 60 գր
ելակ - 8 հատ
Պատրաստման եղանակ
Ալյուրն ու կակաոյի փոշին խառնում ենք, ապա ավելացնում ենք փխրեցուցիչն ու աղը։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթնաշոռը, շաքարավազը, օսլան և կոկոսի քերուկը։ Ստացված զանգվածը լավ տրորում ու վերածում ենք գնդի։
Այնուհետև կաթնաշոռային զանգվածը բաժանում ենք 8 հավասար մասերի, կենտրոնում դնում ենք ելակն ու վերածում ենք փոքրիկ գնդիկի։ Ձուն մոտ երկու րոպե հարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու ևս 1 րոպե հարում ենք։ Իսկ հետո ավելացնում ենք թթվասերն ու օսլան և 1 րոպե հարում։Այնուհետև ավելացնում ենք ալյուրի ու կակաոյի զանգվածը և գդալով լավ խառնում ենք։
Խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված բուսայուղապատ ձևամանի մեջ։ Այնուհետև դասավորում ենք կաթնաշոռային գնդիկներն ու թեթևակի սեղմում ենք։Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։Պատրաստ լինելուց հետո կեքսը հանում ենք ձևամանից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Համեղ շոկոլադե կեքս, որը կարելի է վայելել մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ։