Բաղադրիչներ
- Ալյուր – 250 գր
- Կարագ – 200 գր
- Շաքարավազ – 180 գր
- Կաթ – 100 մլ
- Նուտելլա – 100 գր
- Ձու – 3 հատ
- Վանիլային շաքար – 2 թ/գ
- Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
- Աղ – 1 պտղունց
Ինչպես նաև՝
- Նուտելլա – 50 գր (վերին շերտի համար)
- Կաթ – 2-3 ճ/գ
- Շոկոլադե քերուկ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարը և աղը լցնում ենք խորը տարայի մեջ ու հարում մինչև թեթև փրփրի։
- Հատ-հատ ավելացնում ենք ձուն՝ շարունակելով հարել։
- Ավելացնում ենք կաթը և կրկին հարում։
- Ալյուրը և փխրեցուցիչը խառնում ենք, ապա աստիճանաբար ավելացնում ստացված զանգվածին։
- Խմորի 1/3 մասը տեղափոխում ենք առանձին ամանի մեջ և խառնում Նուտելլայի հետ, որպեսզի ստացվի համասեռ շոկոլադե խմոր։
- Կեքսի ձևամանը (22 սմ տրամագծով) կարագապատում ենք, լցնում սպիտակ խմորի կեսը, ապա ավելացնում ամբողջ շոկոլադե խմորը։ Վերջում լցնում ենք մնացած սպիտակ խմորն ու հավասարեցնում։
- Թխում ենք 170°C տաքացրած ջեռոցում 50-60 րոպե։
- Հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ ամբողջությամբ սառչի։
Վերին շերտի պատրաստում
- Նուտելլան և կաթը խառնում ենք ու քիչ տաքացնում, մինչև ստացվի թեթևակի փափուկ զանգված։
- Ստացված զանգվածով պատում ենք կեքսի վերին շերտը։
- Զարդարում ենք շոկոլադե քերուկով կամ ըստ ցանկության։
Արդյունքում ստանում ենք աներևակայելի համեղ, խոնավ ու շոկոլադե նրբություն՝ կատարյալ թեյի կամ սուրճի հետ վայելելու համար։