Խմորի համար`
150-200 մլ․ Անի կաթ
200 գ․ շաքարի փոշի
400 գր․ ալյուր
6 դեղնուց
2-3 ճգ․ կակաո
1 թգ․ սոդա
1 ճգ․ քացախ
Կրեմի համար`
6 ձվի սպիտակուց
200 գր․ շաքարավազ
1 տուփ վանիլ
Գլազուրի համար `
200 գ․ շոկոլադ,
100 մլ․ սերուցք,
50 գր․ կարագ
Պատրաստման եղանակը
Շաքարի փոշին ձեռքով հարել դեղնուցի հետ, 20 րոպե հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան, կակաոն և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված:
Կրեմի համար ձվի սպիատակուցը դնել կաթսայի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա (մարմանդ կրակի տակ) և դանդաղ հարել հարիչով 20 րոպե, այդ ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
Այնուհետև թողնել, որ սառչի և քսել խմորի վրա:
Գլազուրի համար սերուցքը տաքացնել, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և կարագը: Խառնել, որպեսզի լինի միասեռ: Այնուհետև զգուշությամբ քսել թխվածքի վրա: