Բաղադրիչներ
Խմորի համար՝
- ալյուր - 2 բաժակ
- մարգարին - 150 գր․
- աղ - մի պտղունց
- Ani product-ի կաթ - 0,5 բաժակ
- խմորիչ - 1 թ․գ․
- շաքարավազ - 1 ճ․գ․
Միջուկի համար՝
- նարինջ - 1 հատ խոշոր
- շաքարավազ - 1 բաժակ
- ձու - 1 հատ
Պատրաստաման եղանակ
Խմորը պատրաստելու համար կաթը գոլացնել, ավելացնել խմորիչը, շաքարավազը և խառնել, ապա թողնել հասունանա։ Մարգարինն ալյուրի հետ լավ տրորել, ավելացնել կաթը, աղը և խմորը հունցել, թողնել մեկ ժամ՝ մինչև լավ հասունանալը։ Նարինջը մսաղացով աղալ, խառնել շաքարավազին։ Խմորը բաժանել երկու մասի։ Ջեռոցը տաքացնել 190-210 C, տապակը յուղել, խմորը ավելացնել, վրան լցնել շաքարավազով նարինջը, փռել խմորի երկրորդ շերտն այնպես, որ ծածկի նախորդին։ Ձուն հարել, քսել վրան և թխել մինչև վարդագունելը։