Բաղադրիչներ
- ԱՆԻ մածուն – 150 գ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 100 գ
- Բուսայուղ – 50 մլ
- Ալյուր – 200 գ
- Աղ – մեկ պտղունց
- Փխրեցուցիչ – 0.5 թ.գ
- Վանիլին – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հարեք ձուն, շաքարավազը, մեկ պտղունց աղը և վանիլինը, մինչև զանգվածը դառնա թեթև և փրփրուն: Ավելացրեք մածունը և բուսայուղը, շարունակեք խառնել,
- Նախապես մաղած ալյուրը և փխրեցուցիչը ավելացրեք խմորին: Լավ խառնեք և թողեք, որ խմորը հանգստանա 10-15 րոպե:
Խորհուրդ: Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
- Տաքացրեք չկպչող թավան միջին կրակի վրա: Խոհանոցային վրձնով քսեք փոքր քանակությամբ ձեթ տապակին:
- Յուրաքանչյուր փանքեյքի համար վերցրեք մեկ փոքր շերեփ խմոր, լցրեք այն թավայի մեջ և շերեփով տարածեք: Թխեք երկու կողմից, մինչև ստանաք ոսկեգույն բլիթներ:
Եթե ցանկանում եք, կարող եք պատրաստել փանքեյքները շոկոլադե միջուկով: Խմորը լցրեք տապակի մեջ, կենտրոնում դրեք շոկոլադե զանգվածը, ապա վրայից մի փոքր խմոր ավելացրեք, որպեսզի շոկոլադն ամբողջությամբ ծածկվի: Թխեք երկու կողմից:
Մատուցման առաջարկ:
Փանքեյքները կարող եք մատուցել մեղրով կամ ձեր սիրելի հատապտուղներով: Այս փափուկ և համեղ բլիթները պատրաստվում են շատ արագ, ուստի դրանք կարող են իդեալական լինել ինչպես ընտանեկան նախաճաշի, այնպես էլ երեխաների դպրոցի ընդմիջման սնունդի համար:
Փորձեք այս բաղադրատոմսը, և այն կդառնա Ձեր առօրյա նախաճաշերի անբաժանելի մասը: