Հավի սիրտ կաթնային սոուսով
Բաղադրիչներ
Հավի սիրտ - 1 կգ
Բանջարեղեն - 500-600 գր սոխ - 2 գլուխ
Պանիր - 100 գր
Աղ - ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
Կաթնային սոուսի համար՝
Անի կաթ - 250 գր
Կարագ - 50 գր
Ալյուր - 30 գր
Ձու - 1 հատ
Պատրաստման եղանակը
Հավի սիրտը նախապես եփում ենք։ Բանջարեղենը կարող է լինել բրոկոլի, դդմիկ, սունկ, գազար և այլն։ Սոխն օղակաձև կտրատում ենք։ Հավի սիրտը բաժանում ենք երկու մասի։ Սոխը 5-7 րոպե տապակում ենք բուսայուղապատ տապակի մեջ, այնուհետև՝ սիրտը, որից հետո համեմում ենք աղով ու պղպեղով։Սոխի ու սրտի զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, ապա ավելացնում ենք բանջարեղենը։
Այժմ պատրաստում ենք կաթնային սոուսը, որի համար տապակի մեջ հալեցնում ենք կարագն ու համեմում ենք աղով։ Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում ենք, որից հետո լցնում ենք կաթը։ Անընդհատ խառնելով՝ սոուսը հասցնում ենք պնդության, որից հետո հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։ Ավելացնում ենք ձուն, խառնում ենք ու լցնում ձևամանի մեջ։ Վրան պատում ենք քերած պանրով ու 40-45 րոպե եփում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
Համեղ տաք ուտեստը պատրաստ է։
Բարի ախորժակ