Հայկական ավանդական թանապուր Սպաս
Բաղադրիչներ
Անի մածուն 3.2 % -1լ
Անի թթվասեր - 500մլ
Ձավար - 300գ.
Ձու -1 հատ
Ալյուր -2ճ.գ.
Աղ
Համեմ - կես կապ
Պատրաստման եղանակը
Որպեսզի ապուրը արագ եփվի պետք է՝
- Նախապես թրջել ձավարը սառը ջրում, թողնել 1-1.5ժամ: Դրանից հետո ջուրը պետք է թափել, վրան ավելացնել եռման ջուր և եփել այնքան, մինչև ձավարի հատիկները բացվեն:
- Կաթսայի մեջ հարել ձուն, ավելացնել ալյուրը, լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան:
- Խյուսանման զանգվածին ավելացնել մածունն ու թթվասերը, լավ խառնել դնել թույլ կրակին, անընդհատ խառնելով հասցնել եռման ջերմաստիճանի:
- Ավելացնել արդեն եփված ձավարը, ապա՝ տաք եռացրած ջուրը և աղը: Շարունակել եփել 15-20 րոպե:
- Ընդհանրապես ընդունված է թանապուրին ավելացնել շատ համեմ: Եթե ցանկանաք, համեմի փոխարեն կարող եք ավելացնել նանայի տերևներ, նեխուրի կամ բազուկի մանր կտրատած ձողիկներ, չորացրած ուրց՝ ըստ ճաշակի:
Ապուրը կարելի է ճաշակել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:
Անի կաթնամթերքի մածունով և թթվասերով պատրաստված այս ավանդական հայկական թանապուրը պարզապես անմահական է, որը լիովին վերարտադրում է մեր նախնիների խոհանոցին բնորոշ հարուստ համերն ու բույրը: