Բաղադրիչներ
- Ani product-ի կաթնաշոռ-200-250 գ
- ձու-1
- շաքարավազ-3 ճաշի գդալ
- փխրեցուցիչ-1/2 թեյի գդա
- ալյուր-100 գ+ անհրաժեշտության դեպքում` ևս մի փոքր
- մի պտղունց աղ
- յուղ` տապակելու համար
Պատրաստման եղանակ
Տրորել կաթնաշոռը ավելացնելով շաքարավազ, լավ խառնելուց հետո ավելացնել նաև ձուն:
Այնուհետև պետք է ավելացնել փխրեցուցիչը և աղը, աստիճանաբար մաղելով լցնել ալյուրը և հունցել մինչև միատարր փափուկ խմոր ստանալը: Խմորը բաժանում ենք 4 մասի, որոնցից յուրաքանչյուրից ստանում ենք գլանակներ՝ մոտ 3,5 սմ հաստությամբ: Խմորի յուրաքանչյուր գլանակը պետք է կտրել մանր կտորներով:
Միջին կրակի վրա կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Յուղը պետք է լինի բավարար, այնքան, որ դրա մեջ խմորի կտորները ազատորեն լողան: Կտրտած խմորը պետք է լցնել տաքացած բուսական յուղի մեջ և տապակել բոլոր կողմերից մինչև դարչնագույն դառնալը: Եռացող յուղի մեջ բլիթներն իրենք իրենց են շրջվում:
Արդեն պատրաստի փքաբլիթները հանել, շարել թղթե անձեռոցիկի վրա, որ ավելորդ յուղը քամվի: Տաք վիճակում վրան շաղ տալ շաքարի փոշի և մատուցել: