Բաղադրիչներ
Խմորի համար
Ալյուր – 2 բաժակ
«Անի» մածուն – 200 մլ
Բուսայուղ – 1 թեյի գդալ
Շաքարավազ – 2 թեյի գդալ
Աղ – 1 թեյի գդալ
Փխրեցուցիչ – 1 թեյի գդալ
Միջուկի համար
«Անի» կաթնաշոռ – 340 գ
Ձու – 1 հատ
Կանաչ սոխ – ըստ ճաշակի
Սամիթ – կես կապ
Աղ
Սև պղպեղ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնել ալյուրը, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը։ Ավելացնել մածունն ու բուսայուղը։ Սկզբում խառնել գդալով, հետո ձեռքերով հունցել, մինչև ստացվի պինդ խմոր։ Ծածկել և թողնել, որ « հանգստանա » ։
- Մինչ այդ պատրաստել միջուկը։ Մանր կտրատել սամիթն ու սոխը, այնուհետև խառնել կաթնաշոռի, աղի, սև պղպեղի և ձվի հետ։ Լավ խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված։
- Խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրից գունդ պատրաստել։ Յուրաքանչյուր գունդ գրտնակել՝ ստանալով կլոր լավաշի տեսք։ Միջուկը տարածել լոշիկի կեսի վրա, ապա ծածկել մյուս կեսով՝ ստանալով կիսալուսնաձև կարկանդակ։ Եզրերը ամրացնել պատառաքաղով։
- Կարկանդակները տապակել քիչ բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնան։
Խորհուրդ
Այս կարկանդակները հիանալի կլինեն նաև, եթե միջուկին ավելացնեք սպանախ կամ այլ բաղադրիչներ՝ ձեր ճաշակին համապատասխան։
Այս համեղ կարկանդակները կդառնան ցանկացած սեղանի զարդը՝ շնորհիվ իրենց նուրբ խմորի և հագեցած միջուկի։