Բաղադրիչներ
- «Անի» կաթնաշոռ – 350 գ
- Ձու – 2 հատ
- Ալյուր – 6 ճ․գ․
- Շաքարավազ – 2 ճ․գ․
- Արևածաղկի ձեթ – 5 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- «Անի» կաթնաշոռը լցնել խորը տարայի մեջ և լավ տրորել պատառաքաղով, մինչև ստացվի նուրբ զանգված։
- Ավելացնել ձվերը և շաքարավազը, այնուհետև հարել մինչև ստացվի միասեռ զանգված։
- Քիչ-քիչ ավելացնել ալյուրը և արևածաղկի ձեթը՝ լավ խառնելով ամեն անգամ։
- Տաքացնել տապակը, մի փոքր ձեթ քսել, և խմորը գնդիկների տեսքով տեղափոխել տապակի մեջ։
- Թողնել բլիթները տապակի վրա 1-2 րոպե՝ մինչև վարդագույն դառնան, այնուհետև շրջել և տապակել մյուս կողմը։
Կաթնային սոուս
Բաղադրիչներ
- Ալյուր - 1 ճ․գ․
- Կարագ - 10 գ
- «Անի» կաթ - 1 բաժակ
- Շաքարավազ - 1-2 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել փոքր կաթսայում՝ միջին ջերմաստիճանի վրա։
- Ավելացնել ալյուրը և անընդհատ խառնել, մինչև ալյուրը դառնա ոսկեգույն:
- Աստիճանաբար ավելացնել «Անի» կաթը՝ շարունակելով խառնել, որպեսզի չառաջանան գնդիկներ։
- Ավելացնել շաքարավազը և խառնել, մինչև սոուսը խտանա:
- Երբ սոուսը հասնի անհրաժեշտ խտությանը, հանել կրակից և մատուցել կաթնաշոռով բլիթների հետ։
Բարի ախորժակ