Բաղադրիչներ
- Ani կաթնաշոռ 5% - 500 գ
- Ani կաթ - 200 մլ
- Ձու - 4 հատ
- Վանիլին - 1 ճ.գ
- Մեղր - 10 գ
- Նուշ - 10 գ
- Ընկույզ - 5գ
- Հնդկական ընկույզ - 5գ
- Չամիչ - 10 գ
Պատրաստման եղանակ
Ձվերը ջարդել և զգուշությամբ առանձնացնել սպիտակուցը դեղնուցից: Սպիտակուցը դնել սառնարան։ Դեղնուցը լցնել խորը ամանի մեջ։Կաթնաշոռը լցնել դեղնուցով ամանի մեջ, ավելացնել կաթ, վանիլին և հարում։ Սառեցված ձվի սպիտակուցը հարել մինչև պնդանալը (10-15 րոպե):
Փոքր չափաբաժնով հարած սպիտակուցը ավելացնել կաթնաշոռի զանգվածին։ Սպիտակուցի յուրաքանչյուր չափաբաժնից հետո նրբորեն խառնել զանգվածը:Արդյունքում կստացվի օդային, հեղուկ զանգված։ Ստացված խմորը լցնել բարձր կողքերով սիլիկոնե թխման ամանի մեջ (տրամագիծը՝ 18 սմ): Եփելու ընթացքում աղանդերը կբարձրանա գրեթե 2 անգամ, հետո նստում է, նկատի ունեցեք սա կաղապարը ընտրելիս: Թխել 170 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև ոսկե դարչնագույնը (40-50 րոպե):