Բաղադրիչներ
- «Անի» կաթնաշոռ - 250 գ.
- Ձու -3 հատ
- Շաքարավազ - 3 ճ.գ.
- Ալյուր - 8 ճ.գ.
- Սոդա - 1/2 թ.գ.
- Աղ - 1 պտղունց
- Բուսայուղ
- Շաքարի փոշի և վանիլին՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Խոր ամանի մեջ խառնել կաթնաշոռը, ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը մինչև միասեռ զանգված դառնալը:
- Փքաբլիթների խմորը գդալի կամ ձեռքերի օգնությամբ ձևավորել:
- Տապակի մեջ առատ բուսայուղ լցնել, լավ տաքացնել:
- Տապակել մինչև ոսկեգույն դառնա:
- Մատուցել տաք վիճակում ՝ վանիլինի հետ խառնած շաքարի փոշով, կամ ձեր նախընտրած մուրաբայի հյութով:
Բարի ախորժակ