Բաղադրիչներ՝
Անի կաթնաշոռ - 250 գր
Կակաո - 3 ճ/գ
Անի կաթ - 100 մլ
Շաքարավազ - 2 ճ/գ
Վանիլին - 0,5 թ/գ
Ընկույզ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Կաթնաշոռը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք կակաո, շաքարավազը, վանիլինն ու մի փոքր կաթ և հարում։ Ստացված զանգվածը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ընկույզն ու 1-2 ժամ պահում ենք սառնարանում։Սառնարանում պահելուց հետո այն պնդանում ու վերածվում է պաղպաղակի։ Այս կրեմը կարող եք օգտագործել ինչպես տորթերի համար, այնպես էլ որպես առանձին դեսերտ։
Բարի ախորժակ․
