Բաղադրիչներ
- Ani product-ի կաթնաշոռ - 750գ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150գ
- կարագ - 150գ+10գ
- Ani product-ի կաթ - 100գ
- չամիչ - 2/3 բաժակ
- մի պտղունց աղ
- Ani product-ի թթվասեր մատուցման համար
- մանրաձավար - 150գ+2ճ/գ
Պատրաստաման եղանակ
Չամիչը լվանալ, պահել տաք ջրում 10 րոպե, չորացնել։
Կաթնաշոռը հարել հարիչով, ավելացնել ձուն, շաքարավազը, աղը, կաթը և լավ խառնել։Կաթնաշոռային զանգվածին ավելացնել 150գ փափկեցրած կարագը, 150գ մանրաձավարը։Վերջում ավելացնել չամիչը, զգուշորեն խառնել։Թխման տարան պատել կարագով, ցանել 2 ճ/գ մանրաձավարը։Զանգվածը տարածել թավայում, թողնել 30րոպե։Թխել 190 աստիճանում 45 րոպե, մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։Մատուցել թթվասերով։