Բաղադրիչներ
- Հացի շերտեր – 2 հատ
- Կաթնաշոռ – 100 գր
- Ձու – 1 հատ
- Կաթ – 50 մլ
- Մեղր կամ շաքարավազ – 1 ճ/գ
- Վանիլին – ½ թ/գ
- Կարագ – տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը խառնեք մեղրի (կամ շաքարավազի) հետ։
- Հացի շերտի վրա քսեք այդ խառնուրդը և փակեք երկրորդ շերտով (ինչպես սենդվիչ)։
- Առանձին ամանի մեջ խառնեք ձուն, կաթը և վանիլինը։
- Թաթախեք հացը ձվի խառնուրդի մեջ և տապակեք կարագով՝ մինչև ոսկեգույն դառնա։
- Մատուցեք մեղրով կամ հատապտուղներով։
Բարի ախորժակ