Բաղադրիչներ՝
Ձու 4 հատ
Շաքարավազ 1,5 բաժակ
Կարագ 100 գ
Մեղր 3 ճգ
Անի կաթ 4 ճգ
Ալյուր 4 բաժակ
Կրեմի համար՝ Կաթ 2 բաժակ
Շաքարավազ 1,5 բաժակ
Ալյուր 4 ճգ
Կարագ 250 գ
Վանելին
Գլազուրի համար՝
Կակաո 3 ճգ
Թթվասեր 3 ճգ
Շաքարավազ կես բաժակ
Կարագ 30 գ
Պատրաստման եղանակը՝
Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Խառնել այնքան մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուր: Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։ Կրեմ - Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլելինը։ Գլազուր - Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։