Բաղադրիչներ
Խմորի համար՝
- «Անի» Թթվասեր՝ 400 գ
- Շաքարավազ՝ 1 բաժակ
- Սոդա՝ 1 թ/գ
- Ալյուր՝ 3 բաժակ
- Աղ՝ 1 պտղունց
- Վանիլին
Կրեմի համար՝
- «Անի» Թթվասեր՝ 200 գ
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի
- Վանիլին
Պատրաստման եղանակ
- Խմորի պատրաստման համար խառնեք թթվասերը, շաքարավազը, սոդան, ալյուրը, վանիլինը և աղը: Որպեսզի խմորը հարթ ու թեթև ստացվի, ալյուրն անպայման անցկացրեք մաղով:
- Ստացված խմորը բաժանեք 4 մասի՝ խմորից առանձնացրեք ևս մեկ փոքր հատված, որը կօգտագործեք զարդարման համար։
- Յուրաքանչյուր շերտ թխեք նախապես՝ 200°C տաքացված ջեռոցում 8-10 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը:
- Թխված շերտերը թողեք սառչեն:
- Պատրաստեք կրեմը՝ հարելով 200 գ թթվասերը և շաքարավազը, մինչև ստացվի նուրբ ու միասեռ զանգված:
- Շերտերը միացրեք իրար՝ յուրաքանչյուրը առատորեն պատելով կրեմով։
- Վերջում փոքր թխվածքի փշրանքով զարդարեք տորթի վերնամասը՝ նրան տալով գեղեցիկ և յուրօրինակ տեսք:
Վայելեք այս համեղ թթվասերով տորթը մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ։