Բաղադրիչներ
Ձու - 1հատ
Ալյուր - 0,5 կգ
«ԱՆԻ» Մածուն -150 գ
Սոխ - 3գլուխ
Յուղ - 8 ճ.գ
Ջուր - 200գ
Աղ, սխտոր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ձուն հարել,ավելացնել ջուրը, 1 թեյի գդալ աղը և խառնել, ավելացնել ալյուրը: Սկզբում գդալով, այնուհետև ձեռքերով հունցել պինդ խմոր: Թողնել հանգստանա:
- Սեղանին ալյուր ցանել, գրտնակել խմորը 1սմ հաստությամբ, այնուհետև կտրատել փոքր քառակուսիների: Եփել եռացող աղաջրում:
- Սոխը տապակել յուղի մեջ մինչև թափանցիկ դառնալը: Եփված և այնուհետև քամված խմորները լցնել սոխի վրա և մատուցել մածունի հետ:
Բարի Ախորժակ