Բաղադրիչներ
Խմորի համար`
Ալյուր - 200 գր
Կարագ - 100 գր
Անի թթվասեր - 100 գր
Շաքարավազ - 1 ճ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ
Միջուկի համար`
Ելակ - 500 գր
Անի թթվասեր - 300 գր
Շաքարավազ - 150 գր
Ալյուր - 150 գր
Ձու - 2 հատ
Վանիլային շաքար - 2 թ/գ
Պատրաստման եղանակ
Խմորի պատրաստման համար կարագն ու շաքարավազը հարում ենք։ Ավելացնում ենք Անի թթվասերն ու կրկին հարում։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և թեթևակի հարում ենք։ Ձեռքերի օգնությամբ ստացված զանգվածը վերածում ենք խմորագնդի և 20-30 րոպե պահում ենք սառնարանում։ Պատրաստում ենք միջուկը, որի համար թթվասերը, շաքարավազը, ալյուրը, ձուն և վանիլային շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք։ Իսկ հետո ելակը բաժանում ենք 4 մասի։ Խմորը բացում ու դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ՝ տարածելով այն ձևամանի պատերին։ Լցնում ենք ելակը։ Այնուհետև լցնում ենք մեր պատրաստած կրեմանման զանգվածը և թխում ենք 30-50 րոպե նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։