Բաղադրիչներ
- Անի Քամած Մածուն 250 գ
- Անի Թթվասեր 200 գ
- Վարունգ -1 հատ խոշոր
- Սխտոր 2 պճեղ
- Սամիթ - կես կապ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խառնել մածունն ու թթվասերը:
- Վարունգն ու սամիթը մանր կտրատել, խառնել ընդհանուր զանգվածին:
- Ավելացնել ճզմած սխտորը, աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի:
- Մատուցել՝ ցանկության դեպքում, նռան հատիկներով զարդարված:
Օգտակարությունը
Այս աղցանը ոչ միայն համեղ է, այլև շատ սննդարար և օգտակար: Ani Product-ի մածունն ու թթվասերը հարուստ են սպիտակուցներով, կալցիումով և պրոբիոտիկներով, որոնք աջակցում են աղիների առողջությանը և իմունային համակարգի աշխատանքին։ Վարունգն իր հերթին ունի հակաօքսիդանտ հատկություններ, իսկ սամիթն ու սխտորը՝ հզոր հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն:
Հաշվի առնելով այս աղցանի օգտակարությունը, այն կարելի է մատուցել գրեթե բոլոր ուտեստների հետ: Հատկապես լավ է համադրվում գրիլ հավի, տապակած ձկան, կամ խորոված մսի հետ: Այն կարող է նաև լինել թարմացնող նախուտեստ հացով ու բուսական աղցաններով: Իսկ շոգ օրերին այն հիանալի է նաև որպես ինքնուրույն թեթև ուտեստ: