Բաղադրիչներ
Ալյուր – 1 բաժակ
Աղ – 1 ճ.գ.
Ջուր – ըստ անհրաժեշտության
Պատրաստման եղանակ
1․ Ալյուրը, աղը և ջուր խառնել իրար ստանալով միասեռ զանգված։
2․ Պատրաստել պինդ, ձեռքերին չկպչող խմոր։
3․ Ձևավորել բլիթներ ըստ նախընտրության և թխել մինչև վարդագունելը։
ԱՂԻ ԲԼԻԹԻ Խորհուրդը
Փետրվարի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը՝ սիրո և երազանքների օրը։ Դեռ չամուսնացած երիտասարդները այդ օրը աղի բլիթ են ուտում, որ գիշերը երազում տեսնեն իրենց ապագա կեսին՝ ջուր բերելու պահին։ Ավանդույթի համաձայն՝ այն պատրաստում է ամենաերջանիկ մարդը՝ նա, ով մեծ սեր է ապրել կամ սիրահարված է։
Շնորհավոր Սուրբ Սարգիս