Բաղադրիչներ
Ալյուր 2,5 բաժակ
Ձու 1 հատ
Անի մածուն 0,5 լ
Շաքարավաղ 3-4 ճ․գ
Աղ 0,5 թ․գ
Սոդա 1 թ․գ
Պատրաստման եղանակ Մածունը լցնում ենք որևէ փոքրիկ կաթսայի մեջ ու դնում կրակին, խառնելով տաքացնում ենք այնքան, որ գոլից մի փոքր ավելի տաք լինի:Գոլ մածունը հարում ենք սենյակային ջերմաստիճանի ձվի հետ։Այնուհետև ավելացնում ենք աղը, սոդան ու ալյուրն իրար խառնած։Խառնում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Թասը ծածկում ենք, դնում մի կողմ, սպասում ենք 20 րոպե: Տապակի մեջ արևածաղկի ձեթ ենք լցնում, թողնում ենք լավ տաքանա, որից հետո լցնում ենք խմորը գդալով։
