Բաղադրիչներ
Խմորի համար՝
- 200 գ կոկոսի փաթիլներ
- 150 մլ խտացրած կաթ
- 1 տուփ կաթնաշոռ
- 50 գ շաքարի փոշի
- 1 թ.գ. վանիլային շաքար (ըստ ցանկության)
- 1 ճ.գ. կարագ
Շոկոլադե շերտի համար՝
- 200 գ մուգ կամ կաթնային շոկոլադ
- 1 ճ.գ. բուսայուղ (փայլուն ծածկույթի համար)
Պատրաստման եղանակը
1. Խմորի պատրաստում
- Խորը ամանի մեջ խառնել կոկոսի փաթիլները, խտացրած կաթը, և շաքարի փոշին, վանիլային շաքարը։
- Եթե ցանկանում եք ավելի նուրբ կառուցվածք, ավելացրեք հալեցրած կարագը և լավ խառնեք։
- Խառնուրդը դնել սառնարան 15-20 րոպեով:
2. Գնդիկների ձևավորում
- Սառչելուց հետո խառնուրդից վերցնել փոքր չափաբաժիններ և ձեռքերով ձևավորել գնդիկներ։
- Տեղադրել դրանք ափսեի կամ տապակի վրա և կրկին դնել սառնարան՝ 10-15 րոպեով։
3. Շոկոլադե ծածկույթի պատրաստում
- Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում՝ 20 վայրկյան տաքացնելով, խառնելով, ապա կրկին տաքացնելով մինչև լիովին հալչի։
- Ավելացնել բուսայուղ և խառնել, որպեսզի ծածկույթը լինի փայլուն:
4․ Վերջնական ձևավորում
- Սառեցրած գնդիկները մեկ առ մեկ թաթախել շոկոլադե զանգվածի մեջ՝ օգտագործելով պատառաքաղ կամ փայտիկ։
- Տեղադրել տապակի վրա, որը նախապես ծածկված է թղթով։
- Տեղափոխել սառնարան և թողնել 30 րոպե, մինչև շոկոլադը կարծրանա։
Խորհուրդ
- Ավելի հետաքրքիր համի համար կարող եք ավելացնել մանր կտրատված ընկույզ կամ նուշ։
- Կարող եք օգտագործել սպիտակ շոկոլադ, եթե ցանկանում եք ավելի մեղմ համ ստանալ ։
- Պահել սառնարանում, որպեսզի դրանք պահպանեն իրենց թարմությունն ու կառուցվածքը։
Այս քաղցրավենիքը կատարյալ է թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ մատուցելու համար և հիանալի տարբերակ է նաև նվերների համար։