Աշխարհի ամենասննդարար մթերքը, նաև ամենաօգտակարներից ու սիրելիներից է։
Դասական ու անչափ համեղ մթերքները, որոնք սննդի միջոցով երջանկության զգացողություններ են փոխանցում հիմնականում կաթնային հիմք ունեն կամ գոնե պարունակում են որևէ կաթնամթերք։
Պաղպաղակը՝ փոքրիկների ու ինչու ոչ նախկին փոքրիկների համար կիզիչ շոգի դեմ պայքարի լավագույն միջոցը, վաղ առավոտյան դառը սուրճի ու կաթնային շոկոլադի համադրություն-տրադիցիան օրվա ամենահաճելի պահը, պանիրը՝ գինու լավագույն ընկերը, զանազան հաճելի ու թարմացնող սմուզիները ու այսպես շարունակ։
Նշված համեղ ու օգտակար, բայց կոնսերվատիվ այս մթերքների օգտակարության և առանձնահատկությունների մասին, կխոսենք մեկ ուրիշ անգամ, իսկ այս անգամ ձեզ հետ կկիսվենք մի քանի համեղ կաթնային սոուսների բաղադրատոմսերով, որոնք կզարդարեն ու կգունավորեն ձեր պատրաստած ուտեստները։
Մի քանի բաղադրատոմս, որոնք հաճելիորեն կզարմացնեն ձեր քիմքին
1․ Ավոկադո + լայմ + մածուն
Կրեմային,հյութեղ ու ախորժալի սոուս։
1 ավոկադոն կտրատեք ու վերածեք քառակուսիների, ավելացրեք կես բաժակ Անիի համեղ մածուն, 3 ճ/գ լայմի հյութ, 5 գր մանրացրած համեմ, 3 ճ/գ ձիթապտղի ձեթ, 2 պճեղ սխտոր, համեմեք աղով և պղպեղով։ Ստացված զանգվածը համասեռ դարձնելու համար անցկացրեք բլենդերով՝ համային հարուստ ու թարմ երանգներով սոուսը պատրաստ է։
2․ Բեշամել
2 բաժակ կաթը լցրեք տարայի մեջ և տաքացրեք, եռացման աստիճանի հասցնել պետք չէ։ Թավայի մեջ մարմանդ կրակի վրա հալեցրեք 3 գդալ սերուցքային կարագ, ավելացրեք 2 ճ/գ ցորենի ալյուրը։ Դանդաղ խառնելով զանգվածը՝ ավելացրեք կաթը, այն հասցրեք եռման աստիճանի։ Յուրօրինակ ու աննկարագրելի համեղ սոուսը պատրաստ է։
Բեշամելը կատարյալ է զանազան մակարոնային ուտեստների, հավի կրծքամսով հարուստ սենդվիչների ու նաև բանջարեղենային ուտեսների համար։
3․ Մածնով Ռանչ սոուս
Հատկապես աղցանների համար՝ ամենահարմար և համեղ ռանչ սոուսներից ընտրել ենք ամենապարզն ու հեշտ պատրաստվողը, որը լիովին այլ «բնավորություն» կհաղորդի ձեր աղցանին, իր համեմունքների առատության շնորհիվ։
1 բաժակ մածնին ավելացրեք, կես թեյի գդալ սխտորի և կես թեյի գդալ սոխի փոշի, կես գդալ չորացրրած սամիթ, մի պտղունց աղ և կայենյան պղպեղ, մանրացրած թարմ կանաչ սոխ (ըստ ցանկության):
Ընտրեք Անիի օրգանական ու համեղ կաթնամթերքը ու զարմացրեք ձեր սիրելիներին՝ պատրաստելով յուրօրինակ ու ախորժելի ուտեստներ։
Բարի ախորժակ