Նախորդ նոթում ներկայացրել էինք, թե ինչ միֆեր կան կաթնաշոռի մասին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փաստ կաթնաշոռի մասին։
1․ Որքան երկար է կաթնաշոռի պահպանման ժամկետը, այնքան անորակ է այն։
Որպեսզի կաթնաշոռը երկար ժամկետ ունենա, պետք է այն բավականին երկար ժամանակ ենթարկվի ջերմային մշակման։ Իսկ քանի որ կաթնաշոռը, ինչպես նաև մնացած այլ կաթնամթերքները, հարուստ է օգտակար բակտերիաներով, այն բարձր ջերմաստիճանում կորցնում է իր օգտակարությունը։📷
2․ Կաթնաշոռը շատ հարմար է օգտագործել ընթրիքի ժամին։
Մեր օրգանիզմը <<կենդանի մեքենա>> է, և երբ մենք քնում ենք, շատ գործընթացներ մեր օրգանիզմում դադարում են։ Դրանց շարքում է նաև մարսողությունը։ Իսկ «գիշերային ճաշկերույթները» բոլորիս շատ ծանոթ երևույթներ են։ Կաթնաշոռը ամենահարմար սնունդն է ուշ ժամին ուտելու համար, քանի որ այն օրգանիզմի կողմից հեշտ է մարսվում և յուրացվում։
3․ Կաթնաշոռը կալցիումի հիանալի աղբյուր է։
Ինչպես բոլոր կաթնամթերքները, կաթնաշոռը նույնպես հարուստ է կալցիումով։ Այն հատկապես օգտակար է երեխաների, մարզիկների համար։

4․ Կաթնաշոռը սպիտակուցի հիանալի աղբյուր է։
Կաթնաշոռի մեջ պարունակվող սպիտակուցները շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար։ Դրա հետ մեկտեղ, այն ցածր կալորիականություն ունի։ Կաթնաշոռը ազդում է նաև մարդու աճի վրա։ Եվ այս ամենը հենց սպիտակուցների շնորհիվ։